08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սերգո Կարապետյանը չի կիսում ՕԵԿ քաղաքական մտադրությունը եւ դուրս է եկել կուսակցությունից

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը դուրս է եկել “Օրինաց երկիր” կուսակցությունից: Այս մասին Կարապետյանը հայտարարեց` “Արմենպրես”-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարարի պաշտոնակատարը որոշել է դուրս գալ կուսակցությունից` պայմանավորված կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու ՕԵԿ որոշմամբ:

“Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը եւ անդամագրվեցի “Օրինաց երկիր” կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս եւ պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին:

Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը եւ անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել “Օրինաց երկիր” կուսակցությունից”,-ասաց Սերգո Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ