12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գազը կրկին կթանկանա՞

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարնների նախարար Արմեն Մովսիսյանն այս պահին չի կարող ասել, թե Ռուսաստանում գազի մեծածախ գնի թանկացումից հետո հնարավոր է Հայաստանում էլ գազի գինը թանկանա։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում՝  ի պատասխան հարցի, ապա նախարարը նշեց, թե դեռ պաշտոնական որևէ բան չեն ստացել, բայց լրագրողի հղումից հետո, որ վերջերս գազի գնի […]

Կառավարությունը պատասխան չունի Արամ Մանուկյանին

 ՛՛Հայաստանի ամբարված ջրամաբարների շուրջ հիսուն տոկոսը՝ 500 խորանարդ մետր ծավալ, մեկ որոշումով հանձնվեց Որոտան համակարգին ու այն տվեց ուրիշ երկրի՛՛,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ապա ընթերցեց օրենքից մի հատված: ՛՛Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են ու ենթակա մասնավորեցման՛՛: Մանուկյանը հարցրեց, թե ինչ օրենքով ու ինչ […]

Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ ֆուտբոլային խնդիրների քննարկում

Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները, ֆուտբոլասերները, Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՆ-ակումբի անդամները, լրագրողները եւ հայկական ֆուտբոլով շահագրգիռ բոլոր անձինք հնարավորություն ունեն ապրիլի 4-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ բաց եւ անկաշկանդ զրույցում քննարկել հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային խնդիրներին, առաջիկա զարգացումներին, Հայաստանի ազգային հավաքականին ու մեր ֆուտբոլային ընտանիքի անելիքներին առնչվող ցանկացած հարց, փոխանակել մտքեր, […]

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատասխանատու պաշտոններ են վայելում. Շարմազանովը հիշեցրեց

՛՛Դուք ասում էիք, որ Առողջապահության, Կրթության ու Պաշտպանության նախարարները չպիտի կուսակցականացված լինեն, և մեղադրում էիք, որ հանրապետականցնում ենք բուհ-երը, նախարար Աշոտյանի կառավարման շրջանում տարբեր ընդդիմադիր կուսկացությունների ներկայացուցիչներ պատասխանատու պաշտոններ են վայելում այս ոլորտում՛՛,-Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով վարում էր նիստը: Նշենք, որ խոսելով […]

ՈՒՀԱ-ի անդամին քարերով սպանել են /վիդեո/

Կարագանդայում մի խումբ անհայտ տղամարդիկ քարերով սպանել են քաղաքում հայտնի ՈՒՀԱ-ի անդամի: Շինգիս Ժունուսովը այդ գիշեր ընկերների հետ գնացել է քաղաքի թանկարժեք ռեստորաններից մեկը: Կեսգիշերին մոտ` պարահրապարակում կռիվ է սկսվել, ինչից հետո մի խումբ տղամարդիկ սկսել են ծեծել ու քարերով խփել են տղային: Նրան հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներն ասել են, որ ոչ մի լուրջ […]

՛՛Հանրապետական ես, կրթաթոշակ կստանաս, ոչ, դարձիր հանրապետական՛՛

՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանն նախաձեռնության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ հանրակրթական համակարգի, առողջապահության և պաշտպանության նախարարության ոլորտների աշխատակիցների ՛՛հարկադիր՛՛ կուսակցական պատկանելության երևույթին: ՛՛Այսօր այսպես է. հանրապետական ես, կրթաթոշակ կստանաս, ոչ, դարձիր հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս: Դուք պետական միջոցները, վճարովի համակարգի վարձավճարներն ուղղում եք կուսակցական համակարգին: […]

Վոլոդյա Ավետիսյանը կմնա կալանավորված. ամոթ դատարանին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  դատավոր Լեւոն Ավետիսյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:Այն ներկայացրել էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ այսօր սկսվեց  ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով  դատաքննությունը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ դատարանում հայտարարեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ամբաստանյալի […]

Փաշինյանն անուղղակի կերպով ՛՛անդրադարձավ՛՛ ՀԱԿ-ին

՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանն առաջարկի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, թե իհարկե, օրենքը լավն է, բայց լավ օրենքների իրագործման համար անհրաժեշտ կրթական միջավայր է պետք: Ապա նա կրկին հիշեցրեց Տնտեսագիտական համալասարանում Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ լրագրողների ու […]

Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ

Ընթացքի մեջ են շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում Կրամնիկը ոչ ոքի խաղաց Անանդի հետ, Անդրեյկին-Մամեդյարով, Տոպալով-Կարյակին պարտիաները դեռ չեն ավարտվել: Անանդն ունի 7 միավոր: Նրան 1 միավոր զիջում է Արոնյանը: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Հույների հետ մեկտեղ Հունաստանի անկախության համար պայքարում էին հայերը. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Մարտի 25-ը Հունաստանի ազգային օրն է: 1821 թվականի այս օրը հույները ձեռք բերեցին իրենց անկախությունը: Հայաստանում բնակվող հունական համայնքի ներկայացուցիչները գեղեցիկ ցերեկույթով նշեցին Ազգային օրը: Ցերեկույթին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը և Հայաստանի հանրապետությունում Հունաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը: “Հույն ժողովուրդը առաջինը սկսեց Անկախության  պայքարը Օսմանյան տիրապետության դեմ: Եվ այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի