17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավոր Արգիշտի Ղազարյանը չարաշահում է պաշտոնը. Սայաթ-Նովա 10/5-ում կրքերը կրկին թեժ են

Նախկին կաթսայատան տեղում` Սայաթ-Նովա 10/5 հացեյում շարունակվում է  բազմաֆունկցիոնալ բազմահարկ շենքի շինարարությունը: Չնայած հարակից 5 շենքերի բնակիչները արդեն քանի ամիս իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և պահանջում դադարեցնել շինարարությունը, որը  չի համապատասխանում ճարտարապետական չափանիշներին:

”Հույսեր ունեինք, ներկա պարագայում մեր հույսերը գնալով նվազում են դատարանի շահագրգռվածությունը շենքի սեփականատիրոջ կողմն է: Ոնց հասկացանք ինչ-որ մի չինովնիկ պահում է շինարարության տիրոջ շահերը: Մենք դիմել ենք դատարան շինարարությունը կասեցնելու պահանջով, սակայն դատավոր Արգիշտի Ղազարյանը դարձել է այս գործի ամենամեծ դատապաշտպանը”,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ` տեղեկացրեց հարակից շենքերի բնակիչների շահերի պաշտպան, փաստաբան Ալբերտ Կանդալյանը:

Շենքի շինարարությունը խանգարում է բնակիչներին, քանի որ բակը առանց այդ էլ նեղ է, շինարարության ավարտից հետո լուսավորության խնդիր է առաջանալու: Փաստաբանի փոխանցմամբ արդեն իսկ հարակից տան բնակիչ Ալբերտ Սարգսյանը չի կարողանում մուտք գործելի իր սեփական տուն:

” Ալբետ Յասաբեկիչը այս պահին շատ ծանր վիճակում է, մտածումների արդյունքում ինֆարկտի եզրին է հայտնվել: Այդ պատճառով չկարողացավ մասնակցել ասուլիսին”,- ասաց հարակից շենքի բնակիչ, “Սասուն” ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

‘’Հիմա այս րոպեին ամենամեծ ուդառի տակ մենք ենք իմ ընտանիքով հանդերձ: Շինարարությունը անմիջապես իմ ննջասենյակից հինգ մետր հեռավորության վրա է: Ես երաժիշտ եմ, բայց շենքի խանգարիչ լինելու հանգամանքը հասկանալու համար պետք չէ մասնագետ լինել: Ոնց կարելի է այսքան մարդու անհանգստություն պատճառել: Այս պահին, հաց ուտելուց վարագույրները քաշում եմ, որովհետ ոնց որ բանվորները տանս մեջ լինեն:Ամբողջ օրը բանվորները երաժշտություն են լսում: Իմ բնակարանում անկյուն չունեմ հանգստանամ”,-ասաց կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Անաիդա Հովսեփյանը:

”Ոնց որ Հուդան խաչեց Քրիստոսին, այնպես էլ քաշ փողը` անաստված դեր է խաղում Հայաստանում: Դատարանը շարունակ երկարացնում ` գործի ընթացքը, որ ինչպես ասում են` մինչև էշը սատկի կամ էշատերը”, հավելեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ հարակից շենքերում հիմնականում մտավորականներ են բնակվում, իսկ նրանց իրավունքների  նկատմամբ այս բռնությունը կբերի արտագաղթի:

 Ի դեպ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը այսօր բաց նամակ կհանձնի ՀՀ նախագահին

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ