17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենսդիրից գործադի՞ր. կադրային փոփոխություններից

”Որտեղ իմ թիմի ղեկավարությունը որոշի, որ ես ավելի օգտակար կլինեմ, այնտեղ էլ կմնանք ու կաշխատենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն օրենսդիր, թե գործադիր մարմնում է պատկերացնում։

Սահակյանը նշեց, որ առաջին օրը չէ քաղաքական դաշտում: ՛՛Առաջին անգամ չեմ հրապարակային դաշտում, իմ մասնագիտական և իմ անձնական որակների, գիտելիքների մասին վստահաբար գիտի իմ ղեկավարությունը, որտեղ կորոշեն, այնտեղ էլ կփորձեմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրին, իմ քաղաքական թիմին՛՛,-նկատեց նա։ 

Նշենք, որ արդեն մի քանի օր է տարբեր լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ական շատ պատգամավորներ կհայտնվեն գործադիր մարմնում, և նոր ձևավորվող Կառավարության կազմում կադրային էական փոփոխություններ կլինեն: Հարցին, թե նման քննարկումներ ՀՀԿ-ում եղել են, Սահակյանը պատասխանեց. ”Քաղաքական խորհրդում առնվազն քննարկումներ չեն եղել: Կառավարության ապարատի ձևավորման Սահմանադրությամբ նախատեսված 20-օրյա ժամկետը դեռևս չի լրացել, դեռ ժամանակ ունենք, ամեն ինչ պարզ կդառնա, երբ որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կներկայացնի և նախագահ Սերժ Սարգսյանը կնշանակի ամբողջ Կառավարության կազմը՛՛։ Պատգամավորն ընդգծեց, որ 20 օր հետո էլ ծրագիրը կլինի, որն ըստ նրա՝ շատ ավելի կարևոր է և շատ ավելի սկզբունքային։ ՛՛Դրանից հետո արդեն կարվեն հետևություններ, վերլուծություններ, թե նաև այդ լուրջ փոփոխություններն ինչին են վերաբերվում։ Իհարկե կարևոր են անձերը, բայց շատ ավելի կարևոր են Կառավարության մոտեցումները՛՛։

Սահակյանի խոսքով՝ Կառավարության ծրագիրը մշտապես հիմնված է եղել նախագահի նախընտրական ծրագրի հիման վրա, նաև ԱԺ ներկայացված ծրագրի վրա, ՛՛այսինքն՝ ողնաշարը նույնն է, բայց մոտեցումները կարող են տարբեր լինել՛՛,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ