08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին եւ կհիշենք Հայաստանին. ուկրաինացի ազգայնականը սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանական haqqin.az-ը հարցազրույց է արել Ուկրաինայի ազգայնական “Աջ սեկտոր” խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշի հետ: Լրագրողի հարցին, թե ինչպես է “Աջ սեկտորը” վերաբերվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւին Ադրբեջանի` կողմ եւ Հայաստանի` դեմ քվեարկելուն, Յարոշը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանից եւ սպառնացել Հայաստանին:

“Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա “Աջ սեկտորը” կհիշի Հայաստանի դիրքորոշումը` Ղրիմի բռնազավթման հետ կապված: Ուկրաինացիները լավ հիշողություն ունեն”,- ասել է Յարոշը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ