09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մենք որևէ զիջման տեղ չունենք. ՀՀԿ-ը` ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին

”Իմ կարծիքով` մենք որևէ զիջման տեղ չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՀԿ-ը պատրաստ է կատարել ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի 7 կետերից բաղկացած ծրագրերը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունները հայտարարել են, որ եթե իրենց այս պահանջները կատարվեն, իրենք պատրաստ են մաս կազմել ազգային համաձայնության Կառավարության: ԲՀԿ-ի պահանջներից մեկը […]

Չեն վերանայվելու ՀՀ նախագահին եւ ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը /վիդեո/

    ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվող նստակեցության եւ քաղաքացիության ցենզերը Սահմանադրական բարեփոխումներից հետո նախատեսված չէ հանել:     Այս մասին Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո ասուլիսում ասաց  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:     “Ընտրական համակարգը բարեփոխումների շրջանակում քննարկվել է մի քանի ուղղություններով՝ ակտիվ ու պասիվ: Առաջին հարցը, որ մեզ […]

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու պատճառով, գրում է РИА Новости-ն: Միեւնույն ժամանակ, խորհրդարանականները մերժել են բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի առաջարկը, համաձայն որի` պետք է չեղյալ հայտարարվեին ՌԴ-ի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում:

Ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանոցի վրա

ԱՄՆ-ի Նյու-Մեքսիկո նահանգում բժշկական ուղղաթիռն ընկել է մանկական հիվանդանիոցի տանիքին, գրում է Газета.Ru-ն: Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է թռչելուց մի քանի վայրկյան անց: Ուղղաթիռի օդաչուն վնասվածքներ է ստացել, մյուս երկու ուղեւորներին, ովքեր բժիշկներ էին, ոչինչ չի պատահել:

Ռուսաստանն ազատվելու է օլիգարխներից

Հայաստանում իշխում է յոթգլխանի դևը, որը հոշոտում է երկիրը: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ ահնդիպմանը հայընեց ”Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` դևի չորս գլուխներն են նախևառաջ տնտեսականը` օլիգարխիա, օֆշորներ, բանկեր և հանքային համակարգ, որոնք հոշոտում են ամեն ինչ: Հաջորդը քաղաքական համակարգն է, որը ոչ մի վերաբերմունք չի դրսևորում դևի դեմ, մյուսը ՀԿ-ներն ու լրատվամիջոցներն […]

”Մխիթարյանն իր ներդրումն ունեցավ ”Ռեալի” դեմ հաղթանակում”.Օլիվեր Կիրխ

”Բորուսիայի” պաշտպան Օլիվեր Կիրխը ”Ռեալի” դեմ խաղից հետո խոսել է հանդիպման եւ Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին: -Որքա՞ն շատ կարելի է մեղքը գցել չօգտագործված հնարավորությունների վրա, հատկապես Մխիթարյանի մոտ: -Իհարկե, խաղից հետո մի քանի պահեր անցնում են յուրաքանչյուրի ուղեղով, բայց վերջնական արդյունքում ամեն ինչ ավարտվել է: Մենք չենք կարող եւ չպետք է ինչ-որ մեկին մեղադրենք, […]

“Պարոն նախարարը շատ լավ մարդ ա, բայց իրա հրամանները չեն կատարում”

Այսօր կայացած կառավարության նիստից հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին մոտեցան մի քանի բողոքող քաղաքացիներ:Երկու տարեց տղամարդիկ գրեթե վազում էին նախարարին մոտենալու համար: Նրանցից մեկը դիմելով մյուսին ասաց.”Մի վախեցի, հասի ու բռնի  թևից”: Մյուս տղամարդը գոտեպնդելով ընկերոջ ասածից հենց այդպես էլ արեց: “Լսում եմ հայրիկ ջան”,-ասաց նախարարը, սակայն չբավարարեց դիմողի խնդրանքը, որը […]

Առաջարկում էին փոփոխել ճանապարհային երթևեկության որոշ կանոններ

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու առաջարկությամբ հանդես եկած խորհրդարանականների նպատակն է սահմանել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջը չկատարելու հարուցած պատասխանատվությունը: Օրենքի փոփոխությամբ, ըստ հեղինակների, կապահովվի նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը: ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը, սակայն, […]

Յուլիա Տիմոշենկոյին “կախաղան են հանել” /ֆոտո/

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ռուսամետ ցուցարարները տեղի Անվտանգության խորհրդի շենքի մոտ գովազդի վահանակից կախաղան են բարձրացրել Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նմանակ-տիկնիկին, գրում է Life News-ը: Տիկնիկի վրա տարբեր դաջվածքներ են եղել, ինչը վկայում է թեկնածուի գաղութային անցյալի մասին:

Հովիկ Աբրահամյանը լսում է ժողովրդի ու մտավորականի ձայնը. ինչպիսի վարչապետ է անհրաժեշտ

Չարենցագետ Դավիթ Գասպարյանը կարծում է, որ վարչապետ կարող է  նշանակվել այն մարդը, ում անունը հիմա շրջանառվում է, միգուցե և նա, ով արդեն եղել է վարչապետ: ”Ով գալու է, բարով գա, բարով կառավարի, ու երեսը դեպի ժողովուրդը դարձնի ու ծառայի ժողովրդին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Ասուլիսի մյուս բանախոսը` Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն էլ հայտնեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի