13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արմեն Երիցյանի հրաժարականի հետ կապ չունի

 Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը “Օրինաց երկիր” կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Ինչպես ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում կուսակցությունից հեռանալը կապ չունի իր ղեկավարի՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի հրաժարականի հետ:

 Հիշեցնենք, որ երեկ ՕԵԿ քաղխորհրդի նիստում կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել ՕԵԿ քվոտայով նախարարներ դարձած Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանն ու Սամվել Թադեւոսյանը:

“ՕԵԿ-ից դուրս գալու պատճառը քաղխորհրդի կայացրած քաղաքական որոշումն է, որից հետո կուսակցական գործունեությունը գործադիր իշխանությունում աշխատելու հետ անհամատեղի է: 2012թ երբ անդամագրվեցի ՕԵԿ-ին, կուսակցությունը սատարում էր նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսին, այսօր քաղաքական իրավիճակ է փոխվել եւ նոր իրողությունները հաշվի առնելով՝ ես կայացրել եմ որոշում, որը բարեկամաբար է ընդունվել կուսակցության ղեկավարության կողմից”,-ասաց նա:

Կշարունակի արդյո՞ք նա աշխատանքը փոխնախարարի պաշտոնում՝ պարզ չէ: Դավիթ Կարապետյանի խոսքով, դա կորոշի Հայաստանի իշխանությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ