17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ պարագայում էլ նախարարը չի լքի ՀՀԿ-ը

”Քաղաքական պրոցեսներ են, և քաղաքական ուժն է որոշում, ես այդ քաղաքական ուժի ներսում չեմ եղել և չեմ կարող ասել, ծանոթ եմ այնքան, որքան դուք և պետք է հարգել քաղաքական ուժի որոշումները”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` խոսելով կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի որոշման հետ:

”Ցանկացած քաղաքական ուժ իր ճակատին գրված չէ, որ իր ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն կամ ընդդիմություն: Ընդդիմությունը պայքարում է իշխանություն լինելու համար, բայց պրոցեսները, որ կոալիցիայից գործընկերները դուրս գան տարբեր երկրների քաղաքական պատմությունը լի է նման իրավիճակներով, և ես այստեղ մեծ սենսացիա մեծ չեմ տեսնում”:

Ինչ վերաբերում է նրան, որ ՕԵԿ-ի որոշումից հետո կուսակցության արդեն նախկին անդամները` Քաղաքաշինության, Գյուղատնտեսության և Արտակարգ իրավիճակների նախարարները շտապեցին լքել կուսակցությունը, ապա նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դա նրանց անձնական գործն է: ”Ես պիտի այդ հարցերին պատասխանելու համար մտնեմ այդ մարդկանց մարմին, հասկանալ, թե որոնք են բոլոր խնդիրները”: 

Հարցին, թե նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կուսակցության առաջնորդի պաշտոնը լքելու դեպքում ինքն օրինակ հաջորդ օրը կլքեր ՀՀԿ-ը, Թովմասյանը պատասխանեց. ”Իհարկե, ոչ: Բայց եթե ես ասում եմ` ոչ, դա չի նշանակում, որ ես եմ ճիշտը, իսկ մնացածը, որ պիտի լքեն, սխալ են”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ