15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ձեռքը չի բարձրացել` իր քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մասին հրաման ստորագրել. Պուտինը Յանուկովիչի մասին

Ամենամյա “ուղիղ գծի” շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում զորք մտցնել Ուկրաինայի հարավ-արեւելք, պատասխանել է, որ պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ։ Նա ասել է, որ հույս ունի, որ ստիպված չի լինի օգտվել զորքեր մտցնելու Դաշնային խորհրդի տված իրավունքից:

Խոսելով Ուկրաինայի նախկին նախագահ  Վիկտոր Յանուկովիչի մասին` Պուտինն ասել է, որ նա իրականացրել է իր պարտքն իբրեւ Ուկրաինայի նախագահ այնպես, ինչպես անհրաժեշտ եւ հնարավոր է համարել և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հրաման չի տվել։

“Ես նրա հետ բազմիցս խոսել եմ թե կրիզիսի ընթացքում, թե այն ժամանակ, երբ բա արդեն Ռուսաստանում էր: Նա ինձ ասել է, որ թեեւ մտածել է ուժ կիրառելու անհրաժեշտության մասին, սակայն ձեռքը չի բարձրացել` իր քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մասին հրաման ստորագրել”,- ասել է Պուտինը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ