Ի՞նչ է անելու ՀՀԿ-ն առանց ՕԵԿ-ի. Հայկական ժամանակ
Կոալիցիան լքելու ՕԵԿ որոշումից հետո “Հայկական ժամանակ”-ը փորձել է ուսումնասիրել Աժ-ում ՀՀԿ-ի վիճակը։
Հարցը հետեւյալն է. եթե ՀՀԿ-ն միայնակ կառավարություն ձեւավորի, որքանո՞վ կկարողանա որոշումներ եւ օրենքներ անցկացնել Աժ-ում, եթե մյուս ուժերից ոչ մեկը նրան աջակցություն չցուցաբերի։
Եվ այսպես Աժ-ում ուժերի բաշխումը հետեւյալն է.
ՀՀԿ խմբակցություն – 70 պատգամավոր, ԲՀԿ խմբակցություն – 36 պատգամավոր, ՀԱԿ խմբակցություն – 7 պատգամավոր․ ՕԵԿ խմբակցություն – 6 պատգամավոր, ՀՅԴ խմբակցություն – 5 պատգամավոր, “Ժառանգություն” – 4 պատգամավոր, անկախ պատգամավորներ – 3 պատգամավոր։ Աժ-ում որոշումներ կայացնելու համար հարկավոր է, որ քվեարկությանը մասնակցի առնվազն 66 պատգամավոր եւ նրանցից կեսից ավելին “կողմ” քվեարկի նախագծին։
Եթե մյուս խմբակցությունները բոյկոտեն քվեարկությունը, նշանակում է, ՀՀԿ-ն ինքնուրույն պետք է ապահովի 66 պատգամավորի քվեարկություն։
Վերը նշված թվաբանությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն տեխնիկապես այդ հնարավորությունն ունի, դեռ մի բան էլ ավելի։ Բայց նրա համար երբեմն դժվար է իր բոլոր պատգամավորների ներկայությունը դահլիճում ապահովել, եւ այս առումով ՀՀԿ-ն խնդիրներ կարող է ունենալ, մանավանդ, որ խմբակցության շատ պատգամավորներ գործուղումների սիրահարներ են եւ նիստերի ժամանակ հաճախ Հայաստանում չեն լինում…
Շարունակությունը թերթի այօրվա համարում: