27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՖՖ-ն կողմ է քվեարկել Ազգերի լիգայի ստեղծմանը

ՈւԵՖԱ-ի անդամ 54 ասոցիացիները, այդ թվում եւ Հայաստանը, կողմ են քվեարկել նոր մրցաշարի` Ազգերի լիգայի ստեղծմաը: Այն կանցկացվի 2018 թ.-ից: Մրցաշարը կփոխարինի ընկերական հանդիպումներին: Ազգերի լիգայի անցկացման ձեւաչափը կհաստատվի ավելի ուշ: Նախատեսվում է, որ Եվրոպայի հավաքականները կբաժանվեն 4 դիվիզիոնների: Հաղթողը կորոշվի չեզոք գոտում անցկացվող հանդիպման ժամանակ:

Բուլղարիայի մի շարք քաղաքների օրենսդիր մարմիններում հիշատակվել են Օսմանյան կայրությունում իրականացված հայերի կոտորածները

Հունվարի 31-ին Քարլովո քաղաքի Համայնքային խորհորդը (նախագահ՝ Սթայո Քարագենսկի)  ընդունել է հայտարարագիր, որն  ուղղված է Բուլղարիայի խորհրդարանին, ԲՀ նախագահին, վարչապետին և  Համայնքների ազգային միությանը: Հայտարարագրում  դատապարտվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը բուլղարների հանդեպ: Նրանում շեշտը դրված է այն փաստի վրա, որ չնայած ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը  չի թաքցնում Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինելու իր հավակնությունը, սակայն […]

Թյուր կարծիք չստեղծվի

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից՝ արդյոք Սիրիայից վերադարձել են ԱԺ պատգամավորները: ՛՛Երեկ պատվիրակությունը վերադարձել է Դամասկոս Լաթաքիայից, որտեղ հանդիպումներ ունեն: Շաբաթ օրը կվերադառնան՛՛,-պատասխանեց նախարարը:  Վարչապետը խնդրեց հանրությանը տեղյակ պահել, որ մի շարք նախաձեռնություններ կան, որ պատրաստ են օգնել Քեսաբի հայերին: ՛՛Կառավարությունը ևս ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ մեր հայրենադարձների […]

Վթարի է ենթարկվել Երեւանի փոխոստիկանապետը. shamshyan.com

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են Նուբարաշենի բնակիչ Վալերի Օսիպյանի վարած Mercedes ML 350 մակնիշի 50 FF 777 համարանիշի և Հարություն Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 30 ՍՏ 970 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Տեղեկացնում է shamshyan.com-ը:  […]

Նախագահը ստորագրել է “ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Մոսկվայի “Երեւան պլազայից” մարդիկ տարհանվում են. ռումբի մասին հաղորդագրություն կա

Մոսկվայում գործող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում տարհանման աշխատանքներ են տարվում պայթյունի վտանգի պատճառով, գրում է РИА Новости-ն: Այս մասին Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկովյան վարչության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Չորեքշաբթի անանուն հաղորդագրություն է ստացվել ոստիկանությունում Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում պայթյունի վտանգի մասին: Առեւտրի կենտրոնից շուրջ 1000 մարդ է տարհանվել, […]

ԱԺ նիստը՝ քառօրյա, ոչ թե եռօրյա

ՀՀ կառավարությունն այսօր ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Թևան Պողոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի օրենսդրական նախաձեռնությունը փոփոխություններ կատարել ՛՛Ազգային Ժողովի կանոնակարգ՛՛ օրենքում: Պատգամավորներն առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է […]

Ուշադրություն. ուժեղ ցրտահարության վտանգ՝ Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում

Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ: Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ: Քամին արևմտյան` […]

Թքել է լրագրողի վրա

Հայտնի է դարձել Մոսկվայի ”Շերեմետյեւո” օդանավակայանում ռուս սպորտային մեկնաբան Դմիտրի Գուբերնիեւի և բիաթլոնի Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Պավել Ռոստովցեւի միջեւ վիճաբանության մասին: Դրա համար պատճառ է հանդիսացել մեկնաբանի խոսքերը մարզչի վերաբերյալ: Ռոստովցեւը մեկնաբանին եւ նրա գործընկերոջը` Իլյա Տրիֆոնովին, անվանել է ”ստախոս, սրիկա եւ վախկոտ”: ”Իհարկե ես խուլիգանական քայլ եմ թույլ տվել` թքելով նրա սրիկա դեմքին: […]

Վարչապետն ընդառաջ է գնում քառյակին

Կառավարության հերթական նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հանձնարարականով. նշեց, որ հասարակությունը հետաքրքրված է ճանապարհային երթևեկության կանոններիխախտումների դեպքում կիրառվող տուգանքները: ՛՛Որքանով են դրանք արդարացի, համաչափ են մեր օրենդրությամբ նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունենք բացեր ու ինչպիսին է միջազգային պրակտիկան՛՛,-այս հարցերն առանձնացրեց վարչապետն ու հանձնարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին ստեղծել աշխատանքյաին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված