20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թյուր կարծիք չստեղծվի

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից՝ արդյոք Սիրիայից վերադարձել են ԱԺ պատգամավորները: ՛՛Երեկ պատվիրակությունը վերադարձել է Դամասկոս Լաթաքիայից, որտեղ հանդիպումներ ունեն: Շաբաթ օրը կվերադառնան՛՛,-պատասխանեց նախարարը: 

Վարչապետը խնդրեց հանրությանը տեղյակ պահել, որ մի շարք նախաձեռնություններ կան, որ պատրաստ են օգնել Քեսաբի հայերին: ՛՛Կառավարությունը ևս ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ մեր հայրենադարձների հոգսերը հոգալու՛՛,-նշեց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ լրատվամիջոցներում թյուր կարծիք կա, որ ուշադրության կենտրոնում չեն պահում այս հարցը: ՛՛Մեր ուշադրության կենտրոնում գտնվող հարց է  սա՛՛,-շեշտեց գործադիրի ղեկավարը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ