26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունը հանդիպեց…

Հունիսի 11-ին տեղի ունեցավ ոստիկանության նախաձեռնած քննակումների շարքի առաջին հանդիպումը՝ իրավական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Նախաձեռնության նպատակը ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի հստակեցումն է: Բացելով հանդիպումը՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ոստիկանությունը կարևորում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների իրավունքների […]

Այն հարթակը չէր, որտեղ թուր-թվանքը առած պետք է հակադարձեինք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, քաղաքացիները անպայման պետք է տիրապետեն ռուսերենին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը, թե ռուսաց լեզուն ավելի մեծ տեղ պետք է ունենա: Հարցին՝ ինչու պատգամավորները համապատասխան արձագանք չտվեցին նրան, Աճեմյանը […]

Ռոնալդինյոյի նմանակը ներխուժել է մարզադաշտ և ողջունել Մեսսիին/վիդեո/

Արգենտինայի հավաքականի մարզման ժամանակ մի շարք երկրպագուները ներխուժել են մարզադաշտ: Երկրպագուներից մեկը ծնկի է իջել հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի առջև, մաքրել ֆուտբոլիստի խաղակոշիկները։ Մեսսին գրկել է երկրպագուին և նրան հանձնել իր մարզաշապիկը:  Հավաքականի մյուս ֆուտբոլիստները ևս իրենց մարզաշապիկները նվիրել են խաղադաշտ ներխուժած երկրպագուներին: Մեսսիին է մոտեցել նաև Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի նմանակը:

Հոնքը ուղղելու տեղը՝ աչքն էլ ենք հանում

՛՛Երբ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ինչ-որ օրինագծի վերաբերյալ դիտողություններ ենք անում, Կառավարության ներկայացուցիչն ընդունում է այն՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա՝ փաստ է, որ Կառավարության համար սկզբունք է դարձել հետևյալը. ՛՛Լսել մոր խորհուրդները, բայց անել հակառակը: Հոնքը ուղղելու տեղը, […]

Ստախոսն էլ ես դու, ցինիկն էլ. ԱԺ-ում կրքերը թեժացան

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո կրքերը թեժացան: Հիշեցնենք, որ Փաշինյանն առաջարկում էր ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին՝ պերսոնա նոն գրատա ճանաչել, իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ երեկվա հանդիպման ժամանակ լրագրողը ոչ մի սխալ հայտարարություն չի արել: ՛՛Պարոն Բաբուխանյանը ստում է, որովհետեւ այդ հանդիպումն ամբողջապես դրված է համացանցում, որտեղ պարզ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցում է Շանթին /վիդեո/

Այսօր կայացավ “Ցեղակրոն” կուսակցության  առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական առաջին նիստը:Նիստին ներկա էր նաև “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանին հատկապես անհանգստացրել էր այն հանգամանքը, որ դատը թեև փակ չէր և ներկա էին ԶԼՄ ներկայացուցիչները, այնուամենայինիվ դահլիճը գրեթե դատարկ էր, քանի որ ներս չէին թողել անգամ ամբաստանյալների հարազատներին: Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, […]

Հստակեցվում է ավիացիոն անվտանգության լիազոր մարմինների գործառույթը

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով սահմանվում են սկզբունքներ՝ կապված ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներում Եվրամիության սահմանած նոր չափորոշիչների կիրառման հետ:Փոփոխելով ու լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, գործադիրը նպատակ ունի տեխնիկապես կատարելագործել փրկարարական աշխատանքի կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը և արդիականացնել […]

Երբ մարդիկ ունենում են լավ ազգականներ, կորցում են իրականության հետ իրենց կապը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով վերջին շրջանում Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձություններից ասաց, որ Սյունիքի դեպքերի հետ կապված ոչ մի անձ չի բողոքել, որ այնտեղ անպատժելիության մթնոլորտ կա: ՛՛Այն, որ մենք նախկինում ունեցել ենք անպատժելիության մթնոլորտ տարբեր մարդկանց հանդեպ, վերջին քսանամյակում իսկապես նման դեպք կարող ենք վերհիշել անցյալից՛՛: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի