19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սյունիքի մարզպետը շնորհակալ է նախախնամությանը

Հուլիսի 14-ին լրացավ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման մեկ տարին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

 “Մեկ տարի է Սյունիքի մարզում ներկայացնում եմ ՀՀ կառավարությունը` մարզպետի կարգավիճակով: Կատարված աշխատանքին գնահատական չեմ տա` դա իմ գործը չէ: Կարծում եմ՝ սյունեցու եւ կառավարության իրավասությունն է:

Բնական եմ համարել պաշտոնավարման առաջին օրվանից սկսված քննադատությունը, ամեն կառավարության նիստում աշխատանքից ազատվելու լուրերը, սակայն  թեւաթափ չեմ եղել: Գովասանքից  էլ` չեմ ոգեւորվել: Կարծում եմ մի բանում որեւէ մեկը ինձ չի մեղադրի` փորձել եմ անել հնարավորը:

Աշխատել եմ նվիրումով: Ցավում եմ, որ խնդիրների բեռը այդքան մեծ է ու երկար ճանապարհ ենք անցնելու ցանկալի արդյունքին հասնելու համար: Իր հողին նվիրած, իր հայրենիքը սիրող սյունեցին իրավունք չունի վատ ապրելու եւ  վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքով հաղթելու ենք նաեւ սոցիալ-տնտեսական պատերազմում:

Երբեք ստեղծված իրավիճակի մեղավոր չեմ համարել նախկին մարզպետներին կամ որեւէ կառույցի: Սա է իրողությունը եւ մեղավորներ փնտրել պետք չէ: Մեղավորների, ուժեղ ձեռքի, բաժանարար գծերի ու անիմաստ խմբավորումների ժամանակներն անցել են. կամ միասին հաղթելու ենք կամ տանուլ ենք տալու: Ահա այս մտորումներով մտնում եմ պաշտոնավարման հերթական շրջան:

Շնորհակալ եմ նախախնամությանը, որ ինձ տվեց Սյունիքի հպարտ ժողովրդին ներկայացնելու իրավունք:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Հարգանքով` ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ”:

 

Henaran.am-ը շնորհավորում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին պաշտոնավարման մեկ տարվա համար, մաղթում ուժ, կորով եւ նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն Սյունիքի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ