22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են եկել […]

Ի վերջո սառույցը կոտրվեց. Գերմանիայի Քյոլն քաղաքի ինտեգրացիոն խորհրդում հայեր են ընտրվել

Տարիներ շարունակ Գերմանիայի Քյոլն քաղաքի քաղաքապետարանին կից ինտեգրացիոն խորհուրդը թուրքերն են ներկայացրել եւ փաստորեն իրենք էլ բոլոր այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների փոխարեն որոշումներ կայացրել: Վերջերս կայացած ընտրություններին սակայն տեղի ազգային փոքրամասնությունները Քյոլնի հայկական համայնքի նախաձեռնությամբ կտրուկ որոշում են կայացրել  միավորվել եւ միասնական ուժերով պայքարել: Չորս քաղաքական կազմակերպության անվան ներքո համախմբվել են տասնյակ հազար ընտրողներ` հայեր, […]

ԱԱ-2014. Բելգիան հաղթեց Ռուսաստանին և ապահովեց մուտքը 1/8 եզրափակիչ/վիդեո/

Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Բելգիայի հավաքականը 1-0 հաշվո հաղթեց Ռուսաստանին: 88-րդ րոպեին հանդիպման միակ գոլն իր հաշվին գրանցեց Օրիգին: Այսպիսով, Բելգիան վաստակեց 6 միավոր և ապահովեց մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալը:

ԱԱ-2014. Արգենտինան հաղթեց Իրանին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականը հանդիպեց Իրանին: Խաղում գրանցվեց միայն մեկ գոլ, այն էլ հանդիպման ավարտին: Աչքի ընկավ արգենտինացի Լիոնել Մեսսին, ով գոլի հեղինակ դարձավ 91-րդ րոպեին:

Հիմի էլ լռենք՝ եղբայր. /վիդեո/

Լիբանանի Անճար հայաշատ գյուղում ծնված Գևորգ Հաճեանը երգել է մանուկ հասակից: Հայերեն երգին նրան մերձեցրեց մայրը: Գևորգը հիշում է ու հասկանում, որ երգի հետ միասին հոգում կամաց-կամաց կարոտ էր ծնվում: Ու նա մշտական բնակության եկավ Հայաստան: Օպերային երգարվեստում բազմաթիվ հաջողություններ գրանցած՝ տենոր  Գևորգ Հաճեանը երգել է աշխարհի տարբեր բեմահարթակներում, բայց Հայաստանում նրա փոխանցմամբ ձայնը ավելի […]

Ոտքերի տակի կտրված երակը՝ պատժվել է անմեղը. սպանվածի մայրը կպայքարի անմեղ դատապարտվածի համար /ձայնագրություն/

Մայրը պահանջում է….նրան պետք չէ որ դատվի անմեղը…որդու մահվան համար քավության նոխազ չի փնտրում, ուզում է, որ պատժվի իրական մեղավորը: Նա, ով սպանել է…Անահիտը համոզված է, որ սպանողը ունակ է կրկին անգամ արյուն թափելու, Անահիտը Մարդու մեջձ պատրաստ է տեսնել մարդուն, ցավել, հասկանալ, բայց 6 ամյա թոռնիկը, երիտասարդ հարսի աչքերը պահանջող են….ուրեմն թող պատժվի մարդասպանը: […]

Շումախերն ամբողջ կյանքում կմնա հաշմանդամ

Forumula-1 դասի ավտոարշավորդ Միխայել Շումախերն ամբողջ կյանքում կունենա առողջական խնդիրներ: Այս մասին հայտնել է ավտոարշավորդի նյարդավիրաբույժ Էրիխ Ռիդերերը: Նրա խոսքով, Միխայելը դարձել է անճանաչելի.”Ամենայն հավանականությամբ, նա ամբողջ կյանքում կմնա հաշմանդամ ու մշտապես կունենա  խնամքի կարիք: Շատ կցանկանայի սխալվել, սակայն նման վնասվածքներից  հետո հազվադեպ են վերադառնում բնականոն կյանքին”: Հիշեցնենք, որ Շումախերը Ալպերում դահուկով  սահելու ժամանակ վայր […]

ԱԱ-2014. Չիլիացիներին օգնեց բոդի-արտով մերկ երկրպագուհին/ֆոտո/

Չիլիացի Ֆրան Ունդուրագան իր մարմինը ներկել է Չիլի հավաքականի մարզաշապիկի գույներով: Իսպանիայի հավաքականի դեմ հաղթանակից առաջ իսկական ներկայացում էր կամակերպվել մարզադաշտի մոտ: Մոդելն իր մարմինն էլ ցուցադրել հանդիպմանը եկած ֆուտբոլասերներին: Հիշեցնենք, որ Չիլին հաղթել էր Իսպանիային 2-0 հաշվով:

Որքան էլ լինում են պահեր, երբ հուզված մենք որոշում ենք՝ վերջ, այլևս հնարավոր չէ, ինչ-որ բան թույլ չի տալիս դուրս գալ այստեղից

Ներքին Կարմիրաղբյուր գյուղը 2013 թ-ի սեպտեմբերին 13 առաջին դասարանցի է ունեցել, իսկ դպրոցի շրջանավարտները 11-ն են: Ընդհանուր դպրոցը 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում 109 աշակերտ է ունեցել: Դպրոցի փոխտնօրեն, անգլերենի ուսուցչուհի Նառա Պպայանի խոսքով` աշակերտների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է արտագաղթով:  Դպրոցում, սակայն, բոլոր առարկաների ուսուցիչներ կան, իսկ կրակոցների ժամանակ էլ, որ հաճախ առավոտից մինչև […]

Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությունը բացարձակ պրովոկացիոն փորձ է. Հ. Նաղդալյան

 Հունիսի 23-ին  մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը ենթադրում է լինել բավական բուռն, Ադրբեջանը ստանձնելու է ԵԽԽՎ նախարարների խորհրդի ղեկավարությունը, ինչի կապակցությամբ նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը.: Այս եւ վերջին շրջանում Ադրբեջանի շուրջ ԵԽԽՎ-ում ծավալվող մի շարք իրադարձությունների մասին զրուցեցինք ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:   -Տիկին Նաղդալյան, եկող շաբաթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի