04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արդյոք չսափրված տղամարդիկ դո՞ւր են գալիս կանանց

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին մի քանի տարիներին մոդայիկ դարձած բեղերն ու մորուքը տղամարդկանց ավելի ցանկալի չեն դարձնում կանանց աչքերում:  Ավստրալացի գիտնականները հարցումներ են արել 1 453 կանանց շրջանակներում, պարզելու համար, թե դուր են գալիս կանանց չսափրված տղամարդիկ, թե ոչ: Պարզվել է, որ կանայք չեն սիրում, երբ տղամարդիկ դեմքին մազածածկույթ են աճեցնում նորաձեւ երեւալու […]

Կասկածում եմ, որ շատ արագ կհասկանանք. ԲՀԿ պատգամավորը` Պուտինի հայտարարությունից

”Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը փորձաքննության է դրվել պետություների կողմից”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ի պատասխան հարցի, թե կարծում է, որ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել, Հայաստանը մոտ ապագայում կստորագրի ԵՏՄ-ի պայմանագիրն այն դեպքում, երբ երեկ էլ չստորագրվեց այն: ”Տնտեսական և քաղաքական հարցեր կան` զգայուն ապրանքներ, Ղազախստան, Բելառուս […]

Սարկոզիի դեմ առաջադրված մեղադրանքները ”շատ լուրջ են”. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրասիայի վարչապետ Մանյուել Վալսը նիկոլյա Սարկոզիի դեմ առաջադրված մեղադրանքները անվանել է ‘’շատ լուրջ’’: հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: ‘’Ֆրանսիայում ոչ ոք իրեն չի կարող վեր դասել օրենքից, բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն’’-ասել է վարչապետը BFM հեռուստաընկերության հետ զրույցում: Սրանով վարչապետ Վալսը մերժեց այն միտքը, թե ներկայիս իշխանությունները դիտմամբ փորձում են դատապարտել Սարկոզիին, ով մեկ […]

Գումար Մշակույթի նախարարությանը

ՀՀ կառավարության վաղվա օրակարգում ընդգրկված հարցերից մեկի համաձայն Մշակույթի նախարարությանը պետք է հատկացվի 1,488.0 հազ.դրամ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Վահան Միրաքյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:

Ցանկանան օլիգարխները, թե չցանկանան /վիդեո/

”Աշխարհի բոլոր երկրներում ստվեր կա, բայց մյուս երկրներն ինձ քիչ են հետաքրքրում, Հայաստանն է ինձ հետաքրքրում, որտեղ ստվերը պիտի բացառել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող, բանաստեղծ Մերուժան Տեր-Գուլանյանը: Վերջինս բազմաթիվ խոշոր բիզնեսմեններ է ճանաչում, ովքեր աշխատավարձի 2 ցուցակ ունեն` մեկը պետությանն են ներկայացնում, մեկն իրենք ունեն իրենց մոտ: ”Եթե ստվերը դուրս գա, մեր աշխատավարձը 2 տարվա […]

ԵԱՀԿ ԽՎ-ում Բաքվի հռչակագիրը ընդունվել է

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի արդյունքում ընդունվել է Բաքվի հռչակագիր` գրում է interfax.az կայքը: Փաստաթղթում մասնավորապես  ընդգծված է  հակամարտությունները խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքների պահպանման կարեւորությունը, որոնք ամրագրված են Հելսինկյան ակտում:  Հռչակագիրը ընդունվել է 99 կողմ, 1 դեմ եւ 9 ձեռնպահ հարաբերակցությամբ:  

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքներին

Հարց: Հունիսի 5-ին Հայաստանի հարավարևմտյան սահմանին Նախիջևանից ադրբեջանցի դիպուկահարի կողմից երկու հայ զինվոր են սպանվել: Այս ամենն ընկած է Ադրբեջանի ռազմական բյուջեի անընդհատ մեծացման ու Ադրբեջանի նախագահի (ով բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական տարածքների վրա, ինչը չի կարող այլ կերպ ընկալվել, քան տարածքային պահանջներ Հայաստանից` կասկածի տակ դնելով հայկական պետության լեգիտիմությունը և […]

Ձեռնտու է արդյո՞ք Հայաստանին Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը /վիդեո/

Ադրբեջան կմտնի արդյո՞ք Եվրասիական միություն: Դա որքանով կարող է նպաստավոր կամ հակառակը՝ բացասական անդրադարձ ունենալ Հայաստանի վրա հարցերի շուրջ այսօր “Հայելի” մամուլի ակումբում բանավիճեցին ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: “Եթե դա պիտի օգնի, որ Ղարաբաղի հետ կապված խնդիրը դրական լուծում ստանա, ուրեմն թող մտնի, իսկ եթե պետք է մտնի Եվրասիական միություն ու […]

Հրդեհ սարի թաղում

Հուլիսի 2-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի թիվ 19 տանը:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի 9-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.04-ին: Այրվել է խոհանոցը՝ գույքով (10 քմ):

Օձի և կարիճի խայթոցներ

2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք: Մահվան դեպք չի արձանագրվել։ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ օձի խայթոցի դեպքերը նվազել են 9-ով, իսկ կարիճի խայթոցի դեպքերն ավելացել 3-ով: Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով, որն անհրաժեշտության դեպքում ներարկվում է անվճար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի