27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շփվել է Միկոյանի ու Գագարինի հետ

Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է  ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Թանգարանի առաջին տնօրեն Սուրեն Նարիմանյանը այսօր դարձավ 87 տարեկան: Հիշողությունները երիտասարդական ավյունով են լցնում ճանապարհ անցած մարդու […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել […]

Վաղարշակի մահից հետո ամեն բան փոխվեց…/վիդեո/

Զոյա Ջուլհակյանի խնդիրը 50 տարվա պատմություն ունի: Իրավական հարթության վրա մարդկային սանդղակը թույլ է թրթռում, սակայն Ջուլհակյանը մեզ դիմելիս հավատացած էր, որ հաղթողը միշտ էլ Արդարադատությունն է: 1965 թվականին Ջուլհակյանի հայրը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնում է հողատարածք: Հենց այս հողատարածքը հետագայում դարձավ պատուհաս աղջկա գլխն: Զոյան հորից ժառանգեց իրենց տունը, սակայն կային խանգարող հանգամանքներ, որոնք պետք […]

Հարսանիքի ժամանակ բռնաբարել եւ սպանել են 7 տարեկան աղջկան

Հնդկաստանի ոստիկանությունը հետաքննում է 7-ամյա երեխայի դաժան սպանության մանրամասները: Հանցագործությունը տեղի է ունեցել տեղի հյուրանոցներից մեկում` հարսանեկան արարողության ժամանակ: Ինչպես պարզվել է, աղջիկը որպես հյուր մասնակցելիս է եղել հարսանեկան արարողությանը, վերջին անգամ նրան տեսել են հյուրերի թվում, իսկ հետո աղջիկն անհետացել է, հայտնում է The Daily Mail-ը: Ավելի ուշ հայտնաբերվել է աղջնակի դին, պարզվել է, […]

«Օժիտի հետևից կռիվը սկսված է»

«Բոլորիս համար էլ հասկանալի է, թե ինչ է տեղի ունենում՝ օժիտի հետևից կռիվը սկսված է, պարզապես դեռ լրիվ այրի չի»,-այսօր Ազգային ժողովում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նշենք, որ հարցը քննարկվում է 1/3-ի նախաձեռնությամբ:  «Ձեր պայքարը՝ ամպագորգոռ, լացակումած շատ հասկանալի է»,-ասաց Այվազյանն ու ևս մեկ անգամ շեշտեց, որ ընդդիմությունն ուզում […]

«Դու ցարի բոգ ես, ինչ ես, դու ո՞վ ես…»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի հաղթահարման նախագծի քննարկմանը բացատրեց, թե ինչու է ընդդիմությունը 20 տարի իշխանափոխություն խոստանում, բայց այդպես էլ իշխանափոխություն տեղի չի ունենում: Նա նկատեց, թե ինքը 20 տարի անձամբ է մասնակցել ընդդիմադիր գործընթացներին, մի դեպքում որպես լրագրող, մյուս դեպքում՝ քաղաքականությամբ զբաղվող անձ: «Իմ հետևությունը միանշանակ […]

Գորիսի տարածաշրջանի որոշ ավտոճանապարհներ տեղ-տեղ ձյունապատ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի որոշ ավտոճանապարհներ տեղ-տեղ ձյունապատ են, իսկ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Դուք ոչնչով չեք տարբերվում գործող իշխանություններից. Մարուքյանը՝ Զուրաբյանին

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացրած երկրում առկա կառավարման ճգնաժամի մասին հարցի վերաբերյալ ասաց, որ դա ոչինչ չասող նախագիծ է: «Դուք սրանով ոչինչ եք առաջարկում»,-ասաց նա՝ դիմելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով հիմնական զեկուցողն է: Պատգամավորի պնդմամբ՝ երկրում կառավարման ճգնաժամ չկա, այլ բան է, եթե նախագիծը ներկայացնող Լևոն Զուրաբյանը նկատի ունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված