Վաղարշակի մահից հետո ամեն բան փոխվեց…/վիդեո/
Զոյա Ջուլհակյանի խնդիրը 50 տարվա պատմություն ունի: Իրավական հարթության վրա մարդկային սանդղակը թույլ է թրթռում, սակայն Ջուլհակյանը մեզ դիմելիս հավատացած էր, որ հաղթողը միշտ էլ Արդարադատությունն է:
1965 թվականին Ջուլհակյանի հայրը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գնում է հողատարածք: Հենց այս հողատարածքը հետագայում դարձավ պատուհաս աղջկա գլխն: Զոյան հորից ժառանգեց իրենց տունը, սակայն կային խանգարող հանգամանքներ, որոնք պետք է խեղդող օղակ դառնային հավատով մարդկանց նայող կնոջ հայացքում փոխվելով՝ անվստահության:
Զոյա Ջուլհակյանը մեկ ցավ ունի.«Հողը գնել էինք Վաղարշակ Գալստյանից, որը ինձ համար հարազատ մարդ էր: Մենք իրար հետ էինք ուտում ու գրեթե ողջ օրը հարազատի նման կիսում էինք մեր խնդիրները: Սակայն Վաղարշակի մահից հետո ամեն բան փոխվեց…»:
Ջուլհակյանը խճճվել է դատական նիստերի լաբիրինթոսում: Մի կողմից հորից ստացած ժառանգությունը ու մի կողմից էլ հարազատ ընտանիքի դստեր ու փեսայի տմարդությունը:
Վաղարշակ Սահակյանի դստեր ամուսնությունից հետո՝ ամեն բան փոխվեց: Հետաքրքիրն այն է, որ մահվան շեմին կանգնած Վաղարշակը Ջուլհակյանից պահանջել էր արագ կազմակերպել առ ու ծախի պայմանագիր կնքելու հարցը.«Ես կմեռնեմ ու անարժան փեսաս՝ կնոջս ծերանոց կտանի, ու այդպես էլ եղավ»,-ասաց Ջուլհակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: