Շփվել է Միկոյանի ու Գագարինի հետ
Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Թանգարանի առաջին տնօրեն Սուրեն Նարիմանյանը այսօր դարձավ 87 տարեկան:
Հիշողությունները երիտասարդական ավյունով են լցնում ճանապարհ անցած մարդու սիրտը: Հիշում է ու մի պահ վերանում հիշողությունների մեջ: Նարիմանյանը մտերիմ է եղել Վազգեն առաջին կաթողիկոսի, Պարգև սրբազանի ու բազմաթիվ ականավոր մարդկանց հետ, անմիջական հանդիպում ու շփում է ունեցել Յուրի Գագարինի հետ:
1989 թվականին Նարիմանյանը գնաց Արցախ: Մշակույթի բազմավաստակ գործիչը իր ներդրումը ունեցավ նաև Դադիվանքի, Գանձասարի ու Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հիմնանորոգման աշխատանքներում:
«Այսօր Միկոյանին հիշեց, որ առաջին անգամ եկավ թանգարան….ճանապարհից շեղվել ու մի քանի պտույտ էր գործել, պատի վրա էր ու ես գրկած իջեցրի նրան»,-պատմեց գիտնականը:
Նարիմանյանը պարգևատրվել է մշակույթի նախարարության ոսկե մեդալով, որը նրան տրվել է երկարամյա նվիրված աշխատանքի համար:
Հիշեց….ադրբեջանական գյուղից հազվագյուտ ու ինքնատիպ խաչքար էր գտել:
Այսօր արդեն Սուրեն Նարիմանյանը երջանիկ հուշերից զատ հպարտանում է նաև իր ժառանգներով, մասնավորապես իր թոռնուհիներով, որոնք ամեն օրը՝ դարձնում են երջանկության գեղեցիկ ծես: