08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ես ձեզ խորհուրդ կտամ ոտքի տակ չնկնել. Փաշինյանը՝ Շաբոյանին

« «Երևան Սիթի» ամենամատչելի գները տարածաշրջանում, գումարած 3 անվճար լավաշ։ Հարգելի քաղաքացիներ, չմոռանաք ձեզ հետ բերել ձեր անձնագրերը»,-այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի ընթացիկ տարվա գործունեության վերաբերյալ ելույթն այսպես սկսվեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով երեկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի ելույթին՝ նա ասաց, որ այս կերպ ասելիս նա ավելի անկեղծ կլիներ։ «Ես ասում եմ՝ շաքարավազը ՀՀ-ում 290 դրամ […]

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կող է արել զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից

Եվրոպական միությունը Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի մասին ԵՄ ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք նպաստում են լարվածության աճին և խաթարում են խաղաղ գործընթացը, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: «Իրավիճակը տեղերում շատ խնդրահարույց է մնում միջադեպերի և զոհերի ֆոնին, որոնց թիվը 1994 թվականից հետո աննախադեպ է», […]

Տնտեսագիտության թեկնածու ես, ես քեզ ստուգարք չէի նշանակի. Բագրատյանը՝ Շաբոյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ վիճաբանելով էր մոտենում կենտրոնական խոսափողին, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ մենամարտը դրսում. «Մենամարտ չկա»,-ասաց Հրանտ Բագրատյանը և ներկայացրեց իր ելույթը ՏՄՊՊՀ 2015 թվականի գործունեության վերաբերյալ. «Կա միակողմանի ճշմարտություն և ՀՀԿ մեծամասնությամբ փորձում եք պահել էդ միակողմանի ճշմարտությունը… Նստի, լսի, մի ընդհատեք ինձ»,-ասաց նա՝ դիմելով […]

ԿԲ-ը չի կարող մենակ զսպել գնաճը. Այվազյանը՝ Շաբոյանին

Վերջին տասնամյակում շատ քայլեր են կատարվել տնտեսկան վիճակի բարելավման, ՓՄՁ-ների զարգացման, գործարար միջավայրի բարելավման համար, ինչն, իմ կարծիքով, բավարար չէ, և ՏՄՊՊՀ-ն այստեղ անելիքներ ունի: Այսօր հանձնաժողովի ընթացիկ տարվա գործունեության քննարկման ժամանակ ասաց Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ վերջերս շուկայում տեղի ունեցավ ապրանքների գների թռիչքաձև բարձրացում դոլարի գնի տատանմանը զուգահեռ, սակայն ոչ […]

Հանրապետությունում համաճարակ չկա, բռնկում է եղել. նախարար

Մոտակա օրերին կարելի է արձանագրել, որ համաճարակի վտանգը անցել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Հանրապետությունում համաճարակ չկա, մենք նորմայի շեմը 1.5 անգամ հատած թվաքանակ ունեինք, ինչը արդեն մտահոգիչ էր, ուստի սա կարելի է որակվել որպես բռնկում, քանի որ համաճարակի դեպքում պետք է սահմանը հատել 5 և ավել անգամ»,-ասաց […]

Դատարանը բավարարեց փոքրիկ Էլենի մահվան գործով բողոքը

2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը: Սույն որոշմամբ դատարանը բավարարեց Լուսինե Փարսադանյանի ներկայացուցիչներ […]

Թուրքերը միակողմանի չեն կոտորել. Փերինչեք

Թուրք գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ եթե ինքը իշխանության գա,  Թուրքիայում կկարողանան հանգիստ խոսել Հայոց ցեղասպանության մասին, գրում է թուրքական Haberler-ը: Պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, Փերինչեքն ասել է, թե փաստերը վկայում են, որ փոխադարձ ջարդեր են եղել` «թուրքերը միակողմանի չեն կոտորել»: Փերինչեքը նշել է, որ այդ ամենի մեղավորը Ռուսաստանը, Անգլիան […]

Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը

Մարտի 25-ին Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որի շրջանակներում խմբի նախագահ վերընտրվեց պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը: Նիստին մասնակցեցին ինչպես Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ու սենատի անդամներ, այնպես էլ ներկայացուցիչներ հայկական հարցերին իրազեկման կազմակերպություններից: Տարեկան նիստին ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ողջունեց բարեկամության խմբի անդամներին, խոսեց […]

Շաբոյանի նկատմամբ որոշակի «պրիտենզիաներ» ունեն

«Մեր շուկաներում գոյություն ունի հնչեցված և չհնչեցված քվոտավորված մոտեցում»,-այսօր ՏՄՊՊՀ-ի՝ ընթացիկ տարվա գործունեության քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ չեն կարող հերքել, որ հասցեագրված մոտեցում կա՝ այս ապրանքը ով կարող է բերել, ով չի կարող: Միաժամանակ նա պահանջեց՝ պետք է անկեղծ քննարկել, թե ուզում ենք կատարյալ կերպով տնտեսությունը բերենք օրենքի […]

Կհատկացվի 1միլիարդ 626 միլիոն դրամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը պետական բյուջեից փոխանցել ավելի քան 1միլիարդ 626 միլիոն դրամ՝ ՀՀ 7 մարզերում 25 ծրագիր իրականցնելու համար: Ինչպես նիստին նշեց նախարար Արմեն Երիցյանը, մարզերում իրականացվելու է մշակութային օբյեկտների վերանորոգում, մարզական օբյեկտի կառուցում, նախադպրոցական հաստատությունների վերանորոգում: Գումարի հիմնական մասը ուղղվելու է կրթական օբյեկտների վերանորոգմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի