18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ես ձեզ խորհուրդ կտամ ոտքի տակ չնկնել. Փաշինյանը՝ Շաբոյանին

« «Երևան Սիթի» ամենամատչելի գները տարածաշրջանում, գումարած 3 անվճար լավաշ։ Հարգելի քաղաքացիներ, չմոռանաք ձեզ հետ բերել ձեր անձնագրերը»,-այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի ընթացիկ տարվա գործունեության վերաբերյալ ելույթն այսպես սկսվեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով երեկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի ելույթին՝ նա ասաց, որ այս կերպ ասելիս նա ավելի անկեղծ կլիներ։ «Ես ասում եմ՝ շաքարավազը ՀՀ-ում 290 դրամ է, պարոն Շաբոյան, դուք ասում եք, որ «Երևան Սիթի» ում այն պահին 369 դրամ է»,-շարունակեց պատգաավաորը։

Փաշինյանը Շաբոյանին հիշեցրեց , որ Հայաստանում շաքարավազ արտադրող «Ալեքս Գրիգ» ընկերությունը պատկանում է «Երևան Սիթի» խանութների ցանցի տիրոջը, ով ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է։ «Ձեզ հետաքրքիր չէ, թե ինչո՞ւ Սիթիում և նոր բացված Քարֆուրում շաքարավազը նույն գինն ունի։ Այդ ինչպե՞ս էր պատահում, որ Քարֆուրը մեկ գալիս էր, մեկ՝ ոչ, որովհետև Քարֆուրը գալուց առաջ պարտավորվել է, որ ինքը շաքարավազ չի ներկրի, դե մեր իշխանություններ էլ պարտավորվել են, որ ախպերավարի գնով կվաճառեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

«Պարո՛ն Շաբոյան, եթե ձեր հայտարարությունների հետևանքով 50 դոլարով կավելացնեն ձեր պարգևավճարներն, ապա ես ուրախ եմ ձեզ համար, բայց անկեղծ ասած՝ ես ձեր հետ բանավիճելու բան չունեմ, քանի որ դուք չափազանց փոքր քաղաքական ֆիգուր եք ։ Իմ բանավեճը ձեր «քաղաքական ծնողների» հետ է։ Ես ձեզ խորհուրդ կտամ ոտքի տակ չնկնել», -եզրափակեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ