12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դատարանը բավարարեց փոքրիկ Էլենի մահվան գործով բողոքը

2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը:

Սույն որոշմամբ դատարանը բավարարեց Լուսինե Փարսադանյանի ներկայացուցիչներ Անի Չատինյանի և Արայիկ Զալյանի կողմից ներկայացված՝ ՀՀ Արաբկիր քննչական բաժնի քննիչ Գ. Գենջոյանի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2014 թ. հունիսի 30-ի որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու մասին բողոքը:

Դեռևս ծանոթ չլինելով կայացված որոշման հիմնավորումներին՝ այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ նման որոշման կայացումը ևս մեկ քայլ էր դեպի անկախ ու անաչառ դատական համակարգի հաստատմանն ու կայացմանը, քրեական գործի վարույթի ընթացքում տուժողի իրավունքների արդյունավետ իրականացմանն ու պաշտպանությանը և հույս ենք հայտնում, որ գործի նախաքննության ընթացքում հնարավոր կլինի հասնել Էլեն Փարսադանյանի մահվան իրական հանգամանքների բացակահայտմանը, ինչը կնպաստի հետագայում նմանատիպ դեպքերի կանխմանը: Դատարանի՝ 2015 թ. մարտի 26-ի որոշման հիմնավորումները և որոշումը կներկայացվի այն սահմանված կարգով ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ նրա մոր՝ Լուսինե Փարսադանյանի հաղորդման հիման վրա կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որի բողոքարկման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա. Մկրտչյանի, 2014 թ. հունվարի 31-ին կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և գործը նախաքննության մարմնին վերադարձնելու մասին որոշում: Դատարանի հիշյալ որոշման հիման վրա 2014 թ. փետրվարի 5-ին հարուցվել էր քրեական գործ, սակայն քրեական գործի վարույթը կարճելու մասին 2014 թ. հունիսի 30-ի որոշման կայացմամբ գործի նախաքննությունն ավարտվել էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/26-03-2015/ © 1998-2014 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ