11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շաբոյանի նկատմամբ որոշակի «պրիտենզիաներ» ունեն

«Մեր շուկաներում գոյություն ունի հնչեցված և չհնչեցված քվոտավորված մոտեցում»,-այսօր ՏՄՊՊՀ-ի՝ ընթացիկ տարվա գործունեության քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ չեն կարող հերքել, որ հասցեագրված մոտեցում կա՝ այս ապրանքը ով կարող է բերել, ով չի կարող: Միաժամանակ նա պահանջեց՝ պետք է անկեղծ քննարկել, թե ուզում ենք կատարյալ կերպով տնտեսությունը բերենք օրենքի դաշտ, թե միջազգային պարտավորությունների համար մի նորմատիվից ավել չենք կարող ունենալ:

Միքայել Մելքումյանը նշեց, որ ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանի նկատմամբ որոշակի «պրիտենզիաններ» ունեն, և պետք է նաև հասկանալ, որ նույն Շաբոյանն ունի այդ իրավասությունը: ԲՀԿ պատգամավորը նշեց, որ քվոտաներից դուրս չի նաև գնումների համակարգը: «Պետք է հասկանալ, որ մենք կարողանալու ենք պարզություն մտցնել, որ այս կամ այն տենդեռները այս պաշտոնյաի հնարավորության տակ է, կամ եթե այդպես չլինի, կարողանալու ենք այդ տենդեռի հարցը լուծել: Պետք է դա էլ քննարկենք»,-ասաց նա և նշեց, որ այս հարցում անելիք կա՝ ինչպես ոչ իշխանական, այնպես էլ իշխանական դաշտում:

«Եթե մենք որոշումներ կայացնելու իշխանության բովանդակությունը չփոխենք, մենք հաջողություն չենք ունենա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ