11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԿԲ-ը չի կարող մենակ զսպել գնաճը. Այվազյանը՝ Շաբոյանին

Վերջին տասնամյակում շատ քայլեր են կատարվել տնտեսկան վիճակի բարելավման, ՓՄՁ-ների զարգացման, գործարար միջավայրի բարելավման համար, ինչն, իմ կարծիքով, բավարար չէ, և ՏՄՊՊՀ-ն այստեղ անելիքներ ունի: Այսօր հանձնաժողովի ընթացիկ տարվա գործունեության քննարկման ժամանակ ասաց Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ վերջերս շուկայում տեղի ունեցավ ապրանքների գների թռիչքաձև բարձրացում դոլարի գնի տատանմանը զուգահեռ, սակայն ոչ մեկը դրան չէր անդրադառնում: 

Պատգամավորը հարցրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, թե կայամակոներոն գների բարձրացման հետ հանձնաժողովը կապ ունի, թե ոչ, ու ինքն էլ պատասխանեց, որ այս դեպքում հանձնաժողովը գործիք ունի ու կարող է արձագանքել: 

«Մենք տնտեսական մեխանիզմներ ենք տվել ու պատրաստ ենք ձեզ աջակցելու, քաղաքական կամքը կա»,-նկատեց Այվազյանը: Նա շեշտեց, որ միայն ԿԲ-ը չի կարող այս գործառույթն իրականացնել՝ զսպել գնաճը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ