17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տնտեսագիտության թեկնածու ես, ես քեզ ստուգարք չէի նշանակի. Բագրատյանը՝ Շաբոյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ վիճաբանելով էր մոտենում կենտրոնական խոսափողին, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ մենամարտը դրսում. «Մենամարտ չկա»,-ասաց Հրանտ Բագրատյանը և ներկայացրեց իր ելույթը ՏՄՊՊՀ 2015 թվականի գործունեության վերաբերյալ. «Կա միակողմանի ճշմարտություն և ՀՀԿ մեծամասնությամբ փորձում եք պահել էդ միակողմանի ճշմարտությունը… Նստի, լսի, մի ընդհատեք ինձ»,-ասաց նա՝ դիմելով կրկին Այվազյանին:

Բագրատյանը հիշեցրեց, թե ինչպես էր խորհրդարանը մեկ տարի առաջ ԱԺ նախագահ ընտրում. «Դուք ընտրեցիք Գալուստ Գրիգորիչին, իսկ ես նույնիսկ շնորհավորեցի, բայց խորհուրդ չտվեցի իրեն ընտրել. պարոն Սահակյանը ծրագրով հանդես չեկավ, իսկ ես եկա»,-ասաց նա: Բագրատյանը նկատեց, որ ԱԺ պատգամավորը, օգտվելով իր լիազորություններից, կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և անկախ նրանից, թե հանձնաժողովի հավանությանը կարժանանա, միևնույն է, պետք է քննարկվի.

«24 օրենք եմ գրել, որոնցից ոչ մեկը չի քննարկվել, կարծում եմ՝ 24-ից ոչ մեկը ձեր ընդունած օրենքներից պակաս չէ, ոչ մի բան չեք ուզում քննարկել. կատակ չեն սրանք»,-ասաց նա՝ դիմելով քաղաքական մեծամասնությանը: «Բաժանվել են բարեփոխումների հայեցակարգերը, մարդիկ էսօր արդեն ասում են պարլամենտարիզմ, պարլամենտարիզմ այն է, որ եթե մենք անցնենք պարլամենտարիզմի, բոլոր օրենսդրական նախաձեռնությունները պետք է ընդունվեն օրենքի տեսքով, Կառավարությունը չի կարող ընդունել որոշումներ, պատրա՞ստ եք սրան, ԱԺ-ն պատրա՞ստ է տարեկան ընդունել 1600 օրենք, իհարկե ոչ, նույնիսկ բարեփոխումներ առաջարկած մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է պարլամենտարիզմը»,-նկատեց նա:

Անդարադառնալով ՏՄՊՊՀ ծրագրին Բագրատյանը նկատեց, որ այն պարզապես ողորմելի փաստաթուղթ է, որը մի քանի էջերի միջոցով ինչ-որ բան է փորձում ներկայացնել: Բագրատյանը այդպես էլ չի հասկանում, թե ինչ իմաստ ուներ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում նշանակել Արտակ Շաբոյանին, երբ վերջինս չի կարողացել իր աշխատանքի շնորհիվ նպաստել տնտեսության մրցակցության ապահովմանը: «Ես ձեզ հարց եմ տալիս՝ ասում եք մեր ռեսուրսները սահմանափակ են, այ ընկեր, տնտեսագիտության ռեսուրսները միշտ սահմանափակ են, տնտեսագիտության թեկնածու ես, ես քեզ ստուգարք չէի նշանակի, հասկանո՞ւմ եք, ի՞նչ գործ ունեք դուք էդ հանձնաժողովում»,-ասաց նա՝ շեշտելով, որ երկրի տնտեսությունը օրեցօր անկում է ապրում, և դրա պատճառն այն է, որ մրցակցություն չկա:

Բագրատյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահը՝ կոչ անելով պահպանել խոսքի արժանապատվությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ