18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հանրապետությունում համաճարակ չկա, բռնկում է եղել. նախարար

Մոտակա օրերին կարելի է արձանագրել, որ համաճարակի վտանգը անցել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Հանրապետությունում համաճարակ չկա, մենք նորմայի շեմը 1.5 անգամ հատած թվաքանակ ունեինք, ինչը արդեն մտահոգիչ էր, ուստի սա կարելի է որակվել որպես բռնկում, քանի որ համաճարակի դեպքում պետք է սահմանը հատել 5 և ավել անգամ»,-ասաց նա:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների ընդհանուր թիվը նախորդ շաբաթ հասել էր 1900-ի, իսկ հոսպիտալացվածներինը՝ 602-ի, որից 599-ը հիվանդները եղել են 0-18 տարեկան երեխաներ: «Նրանից ¾-ը կազմել են դպրոցական տարիքի երեխաներ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ համապատասխան առաջարկությամբ հանդես գանք Կրության նախարարությունը, որից հետո նախարարությունը որոշեց մեկ շաբաթով հետաձգել է դպրոցների աշխատանքը»:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա նախարարն ասաց, որ դրանցից յուրաքանչյուրն այս օրերին եղել է նախարարության ուշադրության ներքո: Նախարարն ընդգծեց, որ արձակուրդները երկարացնելուց հետո հիվանդների թիվը 1900-ից իջել է 1400-ի, շտապօգնության կանչերի թիվը 127-ից նվազել է 85-ի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ