Վերապրած ձեռագրերը կպատմեն Հայոց ցեղասպանության մասին
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Վերապրած ձեռագրեր» խորագրով ցուցահանդեսը: Կցուցադրվեն Մատենադարանի ձեռագրական հավաքածուներից ընտրված ցեղասպանությունից փրկված շուրջ 100 ձեռագիր գանձեր, հայկական ձեռագրական մշակույթի հրաշալիքներ, արծաթե, ոսկեզօծ և ականակուռ կրկնակազմերի եզակի նմուշներ, հայ մանրանկարչության և մատենական արվեստի գլուխգործոցներ: Ցուցադրված ձեռագրերից ամեն մեկը փրկված մի նշխար է, մի վկայություն երբեմնի շեն ու […]