26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

27 զոհ, 64 վիրավոր. Հալեպում հզոր պայթյուն է տեղի ունեցել /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է սիրիական “Սուրիա” հեռուստաընկերությունը, պայթուցիկ սարքը գործարկվել է  հիվանդանոցների եւ մարզադաշտի միջեւ ընկած տարածքում գտնվող ավտոմքենաներից մեկի մեջ: Նախնական տվյալներով` 27 խաղաղ բնակիչ է  զոհվել, եւս 64-ը` վիրավոր են: Պայթյունի արդյունքում փլուզվել են հիվանդանոցների շենքերը, ինչպես նաեւ դպրոցները եւ  բնակելի շենքերը: Զոհվածների թվում հիվանդանոցների աշխատակիցներն […]

Կմեկնարկի Ազգային ժողովի քառօրյա նիստը

Ինչպես  Henaran.am-ին  տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 7-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քննարկվել են 5-րդ  գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 35 հարց եւ 16 […]

Ոստիկանությունն արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը

Հայաստանի ոստիկանությունը արձագանքել է Henaran.am-ի “Անունը չկար ընտրացուցակում” հրապարակմանը: “Ըստ «Henaran.am» ինտերնետային կայքէջի “Անունը չկար ընտրացուցակում” հրապարակման` Վանաձոր քաղաքի բնակիչ Գուրգեն Մաթեւոսյանը չի կարողացել գտնել իր անունը 30/38 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, եւ քաղաքացու անունը ընտրողների ցուցակում չլինելու փաստը հաստատել է նաեւ ընտրական տեղամասի նախագահ Անահիտ Խանզադյանը: Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1936 […]

Տեղամասային ընտրական հանձնաժողովի 76 անդամ չի ներկայացել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների  կազմերում ընդգրկված 3856 քաղաքացիներից այսօր՝ մինչեւ ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 76-ը: Ընդ որում` թիվ 17, 18, 19 եւ 30 ընտրատարածքներում հանձնաժողովների բացակայող անդամներ չեն եղել, […]

ԵԱՀԿ դեսպանների պատվիրակությունը ոստիկանության կրթահամալիրում էր

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների պատվիրակությունը: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հուշակոթողին, այնուհետեւ եղան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ կազմավորված ու հագեցված լսարաններում, շրջեցին կրթահամալիրի տարածքում, ուսումնական մասնաշենքերում, ծանոթացան կրթական հաստատության կառուցվածքին ու ծրագրերին: Ոստիկանության  պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց եռաստիճան կրթահամակարգի ծրագրի իրականացման ընթացքն […]

Հանդիպել են ՀԱԿ առաջնորդին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Տյան Չանչունի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ` ի նշանավորումն Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի […]

Ղարաբաղի կառավարությունը հրաժարական տվեց

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածներով` նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականի մասին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են Շուշիի դպրոցի բացմանը

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը   և  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը  մասնակցել  են Շուշի քաղաքում Խաչատուր Աբովյանի անվան ԼՂՀ կառավարության և ‘’Հայաստան’’ համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ վերանորոգված հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ‘’Հայաստան’’ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք: […]

1600 կրակոց սահմանում

Համաձայն Պաշտպանության   բանակի օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից   հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: Պաշտպանության   բանակի առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են  հավատարիմ մնալ հրադադարի պահպանման […]

Ալիեւը խաղաղ կարգավորման է ձգտում` հայատյացությունը բացահայտորեն խրախուսելով

Սեպտեմբերի 7-ին ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի` Բաքու կատարած այցի ժամանակ նրա հետ համատեղ ասուլիսով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է “1news.az”-ը: Ալիեւն իր խոսքում շեշտը դրել է Աֆղանստանի դրության վրա: Նա նշել է, որ իրենք “ամեն ինչ արել են, որպեսզի իրենց աֆղան ընկերները կարողանան դիմակայել իերնց առջեւ ծառացած դժվարություններին”: Ալիեւն ընդհանրապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված