06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

27 զոհ, 64 վիրավոր. Հալեպում հզոր պայթյուն է տեղի ունեցել /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է սիրիական “Սուրիա” հեռուստաընկերությունը, պայթուցիկ սարքը գործարկվել է  հիվանդանոցների եւ մարզադաշտի միջեւ ընկած տարածքում գտնվող ավտոմքենաներից մեկի մեջ:

Նախնական տվյալներով` 27 խաղաղ բնակիչ է  զոհվել, եւս 64-ը` վիրավոր են: Պայթյունի արդյունքում փլուզվել են հիվանդանոցների շենքերը, ինչպես նաեւ դպրոցները եւ  բնակելի շենքերը: Զոհվածների թվում հիվանդանոցների աշխատակիցներն են եւ հիվանդները:

Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները փլատակների տակից դեռեւս շարունակում են զոհվածների դիակներ հանել: Բժշկական  աղբյուրների հաղորդմամբ` զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են լուրջ այրվածքներով:

http://youtu.be/yNDN41zPAks

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ