15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունն արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը

Հայաստանի ոստիկանությունը արձագանքել է Henaran.am-ի “Անունը չկար ընտրացուցակում” հրապարակմանը:

“Ըստ «Henaran.am» ինտերնետային կայքէջի “Անունը չկար ընտրացուցակում” հրապարակման` Վանաձոր քաղաքի բնակիչ Գուրգեն Մաթեւոսյանը չի կարողացել գտնել իր անունը 30/38 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, եւ քաղաքացու անունը ընտրողների ցուցակում չլինելու փաստը հաստատել է նաեւ ընտրական տեղամասի նախագահ Անահիտ Խանզադյանը:

Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1936 թ. ծնված Գուրգեն Դարչոյի Մաթեւոսյանն այս տարվա օգոստոսի 7-ին հաշվառվել է 30/05 ընտրական տեղամասում ընդգրկված Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 14 շենքի 15 բնակարանում՝ հանվելով նույն քաղաքի 30/38 ընտրական տեղամասում ընդգրկված Գ. Նժհեդի փողոցի 4 շենքի 9-րդ բնակարանի հաշվառումից:

Վանաձորի անձնագրային ծառայությունն ընտրողին տեղեկացրել է, որ քվեարկելու համար պետք է ներկայանա իր հաշվառման հասցեն ընդգրկող 30/05 ընտրական տեղամաս:

Հիշյալ տեղամասի ընտրողների ցուցակում Գուրգեն Մաթեւոսյանի անհատական տվյալներն ամրագրված են 1383 համարի ներքո”,-պարզաբանել է ոստիկանությունը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ