04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՆԱՏՕ-ի պետքարտուղարը Բաքվում եւս մտահոգություն է հայտնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ

ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, կրկին իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: “Ինձ լրջորեն մտահոգում է Ադրբեջանի որոշումը` ներում շնորհել Սաֆարովին: Այն, ինչ նա կատարել է 2004-ին, հանցագործություն է, որը չպետք է խրախուսվի: Դա կոտրում է վստահությունը եւ չի նպաստում ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը”,-ասվում է Ռասմուսենի  Twitter-ի պաշտոնական  էջում: […]

Հուսանք, Սաֆարովի գործը չի վնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին. ՄԱԿ

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու շուրջ զարգացող դեպքերի առիթով եւ հույս   հայտնել, որ դա չի խանգարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հաղորդում է “РИА-Новости”-ն: “Հուսով ենք, որ այս հարցը չի վնասի ղարաբաղյան խաղաղ գործընթացին, ինչպես նաեւ կողմերի միջեւ վստահությանը: Հակամարտության հարցում բացի խաղաղ […]

Դալլաքյանը նշանակվեց, Փայտյանը ազատվեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսագուլյանին Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու եւ Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության Ազ­գա­յին ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայա­ցուցիչ նշանակելու մասին: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:  

Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկացի կոնգրեսականին

Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթոնին: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում, մասնավորապես` ռազմական կրթության և բարեփոխումների բնագավառներում, ընդգծել է ԱՄՆ կողմից տարածաշրջանի երկրներին ցուցաբերվող հավասարկշռված մոտեցման անհրաժեշտությունը: […]

Չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր. Վաչե Գաբրիելյան

Կառավարության այսօրվա նիստին  վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է   ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ներկայացնել բյուջեի կատարողականի հիմնական ցուցանիշները: “Եթե անդրադառնանք բյուջեի կատարողականին, ապա ութ ամիսների ընթացքում պետական բյուջեն ունեցել է 576 մլրդ 156 մլն դրամի եկամուտ, այդ թվում հարկեր, տուրքեր և սոցվճարներ` 552 մլրդ 109 մլն դրամ: Մեր նախանշած ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսի արդյունքները գերազանցում […]

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնին: Ողջունելով պարոն   Բարթոնի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ  քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ  Հայաստանն ու  ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե երկկողմ, թե բազմակողմ […]

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Սեպտեմբերի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց կառավարության հեղինակած  “ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին” օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Օրենքով  առաջարկվում է երկարաձգել բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին դիմումի […]

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է սիրիացի փախստականներով նավը

Առնվազն 20 մարդ է խորտակվել Թուրքիայի ափերի մոտ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով, գրում է “Hurriyet”-ը: Ըստ պարբերականի` նավը, որը տեղափոխելիս է եղել շուրջ 100 փախստականների Սիրիայից եւ Իրաքից, խորտակվել է Իզմիր նավահանգստից քիչ հեռու: Տուժածներին օգնության են հասել ափամերձ պահակազորի թուրքական նավերը: Նրանց հաջողվել է փրկել 43 ուղեւորի եւ ջրից հանել 20 դիակ: […]

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը

Սեպտեմբերի 5-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը Ռամիլ Սաֆարովի դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. “Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ- Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների (ԽՀՀ) պատվիրակության ղեկավար, իմ խորը մտահոգությունն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված ազգությամբ […]

“Փոխգործակցություն-2012”-ը կանցկացվի պատշաճ մակարդակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է անցած ամիսների պետբյուջեի կատարողականին, 2012-2013-ի մրցունակության համաշխարհային զեկույցի Հայաստանի ցուցանիշներին, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին։ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պարզաբանմամբ հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել “Հավաքական անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի