18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ դեսպանների պատվիրակությունը ոստիկանության կրթահամալիրում էր

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների պատվիրակությունը:

Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հուշակոթողին, այնուհետեւ եղան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ կազմավորված ու հագեցված լսարաններում, շրջեցին կրթահամալիրի տարածքում, ուսումնական մասնաշենքերում, ծանոթացան կրթական հաստատության կառուցվածքին ու ծրագրերին:

Ոստիկանության  պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց եռաստիճան կրթահամակարգի ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները: Ոստիկանական կադրերի պատրաստումն իրականացվում է ուսումնական կենտրոն-քոլեջ-ակադեմիա փուլերով, իսկ ցանկացողները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Այցելության ավարտին հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին եւ դրական գնահատեցին ոստիկանության կրթահամալիրում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ