20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Մերոնք ոչնչացրել են ադրբեջանական էլիտար հրամանատարին /ֆոտո/

Մարտի 19-ին Արցախի հյուսիսում ծավալված մարտերում հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանական էլիտար ստորաբաժանումներից մեկի հրամանատար Օրհան Գուլիևին: Նա Թուրքիայում վերապատրաստում անցած զինվորականներից է: բաց աղբյուրների ուսումնասիրությամբ Ռազմինֆոյին հաջողվել է պարզել Օրխան Գուլիևի ծառայողական որոշ տվյալներ։ Մասնավորապես պարզվեց, որ ծնունդով Նախիջևան քաղաքից Գուլիև Օրխան Վագիֆ օղլուն կոչումով ավագ լեյտենանտ էր։ Նա ավարտել էր Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն […]

Հայաստանը ստացել է զենք ու ստանալու է զենք Ռուսաստանից.քաղաքագետ

 «Ինչ որ մեկը միթե չէր հասկանում, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ինչ կար զարմանալու, միթե առաջին անգամ էր այդ մասին խոսում ՍերԺ Սարգսյանը: Չեք հիշում արդյոք արգենտինական ինտերվյուն: Ուղղակի այս անգամ Սերժ Սարգսյանը ասաց, որ  Ռուսաստանը Հայաստանի համար թանկ է, սակայն ցավալի է, երբ հայ զինվորը խոցվում է ռուսական զենքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

Վիրավոր զինծառայողներից երկուսին տեղափոխում են Երևան

Yerkir.am-ի փոխանցմամբ` Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշել է, որ վիրավորներից երկուսին Մարտակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխում են իրենց մոտ:   «Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է: Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուսի մոտ վերին վերջույթն անդամահատվել է: Մյուս երկու վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխման ենթակա չեն»,- ասաց Ասատուրյանը: 

Արզումանյանը եվրոպացիներին մատնացույց արեց երեկվա դիվերսիայի հետևանքները

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ ասաց, որ հակամարտության գոտում տիրող իրավիճակը քիչ հույս է ներշնչում. «Աբդրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ այդպիսով վտանգելով համանախագահների նախորդ վեց տարիների կատարած աշխատանքը»: Նա հիշեցրեց, որ երեկ շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ, […]

Հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածի և մեկ վիրավորի տվյալները. ԼՂՀ ՊԲ

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ՝ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս՝ ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում: Համաձայն […]

Սպասում են

Հերթական անգամ թուրք ազերին ուժեղացված ռազմական հարձակում է գործել հայ-ադրբեջանական շփման գոտում։ Բնականաբար, ոսոխի նենգ օպերացիան խափանվել է։ Բնականաբար, հայ զինվորականությունը հերթական անգամ ապացուցել է, որ բազում անգամներ գերազանցում է թշնամուն արիությամբ, անձնազոհությամբ, մարտական պատրաստվածությամբ։ Սակայն, դա մեզ չի մխիթարում։ Հերթական անգամ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձը կանխվել է հերոս հայորդիների կյանքի եւ առողջության գնով։ Եռասերունդ […]

2 զինծառայողների վիճակը կայուն ծանր է

ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ,մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում: Արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի […]

3 զոհ, 4 վիրավոր հայկական կողմից

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.): Պաշտպանության բանակի […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի փոխտնօրեն, անվտանգային քաղաքագիտության դոկտոր Ջեյմս Քիգլին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի