03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլը շարունակելու է անհոգնել անարգել ու քարկոծել Վեհափառին․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը շարունակելու է անհոգնել անարգել ու քարկոծել Վեհափառին՝ կասկած չունեմ: Սա իր համար մշակված ստրատեգիա է՝ սկզբից կալանավորել ու քրեական գործեր «կարել» Սրբազանների վրա, չեմ բացառում, որ առաջիկայում նույնանման «օպերացիաների» ականատես դառնանք:
Ակամայից հիշեցի 2017 թվականը, երբ ընդդիմադիր Նիկոլն մեծագույն հրճվանքով ու հաճույքով, ԱԺ նիստերը տապալում էր անսպառ եռանդով՝ խմբակցության անունից 5-6 անգամ 20 րոպեանոց ընդմիջումներ պահանջելով։  Ձեզ ասեմ, երբ նա մտասևեռվում է մի գաղափարի վրա, ապա մի բանը կարող է կրկնել հոգնեցնելու աստիճան՝ երբեմն 40-50 անգամ։ Եվ սա միայն համառություն չէ․ նա դրանից իրական հաճույք է ստանում։
Չի բացառվում, որ Վեհափառի նկատմամբ նրա վերաբերմունքն էլ հենց այդ տիպիկ մտասևեռման դրսևորումն է։ Ուրեմն առաջիկա շաբաթներին, հնարավոր է, տեսնենք օրեցօր կրկնվող գրառումներ ու հայտարարություններ՝ ուղղված ոչ միայն անձնական հարձակմանը, այլև՝ եկեղեցու ներսում պառակտում և վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Այս հակահայի վարքագիծը Վեհափառի նկատմամբ արդեն վաղուց վերածվել է մոլի մենամարտի, որտեղ նպատակն է ոչ միայն հեղինակազրկել, այլև հոգեբանական ճնշման միջոցով պառակտել եկեղեցական ամբողջ համակարգը։ Այդ ճնշման կրկնվող և համառ բնույթը վկայում է ոչ թե իրավիճակային արձագանքի, այլ խորապես արմատացած միտումի մասին։
Նիկոլը սովոր է, հայտնի կենդանու համառությամբ, անբարո խաղեր խաղալ և հաջողության հասնել. ստեղծված իրավիճակում պետք է դրա դեմ կիրառել իր իսկ մարտավարությունը՝ լինել համառ ու չընկրկել»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ