30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Նշվել է ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձը

ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ հունիսի 22-ին ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, պաշտպանության նախարարության և ոստիկանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Հյուրերը ծանոթացան ոստիկանության զորքերի կողմից հասարակական կարգի պահպանման նպատակով […]

Զինվորի հարազատները չեն հավատում ինքնասպանությանը. դիակի վրա հետքեր են եղել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հունիսի 11-ին ԼՂՀ պաշտպանական բանակի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Էդուարդ Մելքումյանի հայրը` Գենադի Մելքումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին ինքնասպան չի եղել, այլ այդպես «սարքել են»: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտական դիրքում, ժամը 01:30-ի սահմաններում: Էդուարդ Մելքումյանը Արցախի Բերձոր համայնքի բնակիչ էր, նրա ծառայության ավարտին մնացել էր […]

Սեյրան Օհանյանն ընդունել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին

Հունիսի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին: Հանդիպման մասնակցում էր նաև Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Պաշտպանության […]

Մարդիկ էլ կան, գնացել են, թղթեր են շինել, դարձել են պատերազմի մասնակից. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովում քննարկվում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների համար սահմանված ժամկետը երկարաձգվելու է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը հայտնեց, որ արդեն մոտ հինգ հազար գործ հանձնաժողովն ուսումնասիրել է: Նա նշեց, որ իհարկե, տղաներ […]

Հո՞ ադինոկի վոլկ չի. գեներալը՝ Շուշան Պետրոսյանին

Ազգային ժողովում քննարկվում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝  երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների համար սահմանված ժամկետը երկարաձգվելու է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը:  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը Պաշտպանության փոխնախարար, հիմնական զեկուցող Արա Նազարյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ մարդիկ կան, […]

Բորդյուժայի ազդակն Ադրբեջանին /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքներին է անդրադարձ եղել: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ այսօր արած հայտարարությանը, թե ԼՂ իրավիճակի սրման դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ […]

Մահին հաղթեց հանուն հայրենիքի /վիդեո/

2013 թվականի օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորովեցին երեք սպաներ և մեկ պայմանագրային զինծառայող: Սպաներից երկուսի ոտքերը ամպուտացվեցին ծնկից ներքև: Դեռևս հոսպիտալում փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը ժպտացել էր իր հետ կատարվածի վրա, նշել, որ անհանգստանալու կարիք չկա և ինքը շուտով էլի դիրքեր է բարձրանալու: Հայրենի Չորաթան գյուղում ակնածանքով են խոսում Լեռնիկ Բաբայանի մասին: […]

ԼՂ իրավիճակի սրման դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ ՀԱՊԿ-ից. Նիկոլայ Բորդյուժա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալն է,  հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ոչ մի այլ ինստիտուտ չպետք է մասնակցի այդ գործընթացին: Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին: Բացի այդ՝ պետք է ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, […]

Լավ լուր զինծառայողների համար

Արտերկրում բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժօգնությունը կկազմակերպվի պետական միջոցներով: Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում միաձայն՝ 103 կողմ, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Այս օրինագծով օտարերկրյա պետությունում բուժման կարիք ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան իրենց բուժօգնությունը պետական միջոցներով կազմակերպել: Ի դեպ, օրենքը տարածվում է նաեւ մինչև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի