05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՌԴ-ից ձեռք բերվող զինատեսակները ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական ու կանխարգելիչ. Ս. Օհանյան. tert.am

tert.am-ը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին, ասաց, որ այդ խնդիրը արծարծվել է տարբեր առիթներով, քննարկվել է ԱԺ-ում, հավանություն է տրվել և համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածության:  […]

Զոհված զինծառայողի ընտանիքին գումար կհատկացվի՝ բնակարանի համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց զոհված զինծառայող Զորիկ Ժիրայրի Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռքբերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացվի 4,000.0 հազար դրամ` Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հորը` Ժիրայր Գևորգյանին տրամադրելու համար: Զորիկ Գևորգյանը զոհվել է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի […]

Ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորությանվրա:   ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին:   ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր […]

Հակառակորդն ակտիվացել է

Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Որդի՛ս, իմ աղոթքները քեզ զորավիգ.հոր հուզիչ գրառումը

Ֆեյսբուքի օգտատեր Ռոբերտ Հարությունյանը իր էջում գրառել է. «Բարի տարեդարձ Ռաֆայել ջան տղաս, մենք հպարտ ենք քեզանով,  ով սիրում, գնահատում և արժևորում է ծնողին, ընտանիքը, հայրենիքը: Որդի՛ս, ինձ համար այս նվիրական, 20 ամյակիդ օրը ես քեզ մաղթում եմ քաջառողջություն, անսասան կամք, հոգու արիություն, բազկիդ՝ ուժ, մտքիդ՝ սլացքի թևեր, հոգուդ՝ ջերմություն ու տոկունություն, սրտիդ` մեծ սեր: […]

Ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին

Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին և նրա ծնողին: Հանդիպման ընթացքում լսելով  Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանի ներկայացրած հիմնավորումներն ու եզրակացությունները՝ Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողի և հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է նրա հետագա ծառայության խնդիրը: Ըստ այդմ՝ կայացվել է օբյեկտիվ և հիմնավոր որոշում, այն է՝ զորացրել զինծառայողին:   […]

Սեյրան Օհանյանը ցուցումներ է տվել

  Հուլիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման միամյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ներկայացրել է 2014թ. հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանակային զորամիավորման շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքներն ու բացթողումները: Բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ […]

Քննարկում ՊՆ-ում

Հուլիսի 10-ին զինծառայողների քրեական պատասխանատվության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը« ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ« գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը« ՊՆ և ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Խորհրդակցությանը հրավիրված էին նաև  զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, քննչական կոմիտեի նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված