03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Զոհված զինծառայողի ընտանիքին գումար կհատկացվի՝ բնակարանի համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց զոհված զինծառայող Զորիկ Ժիրայրի Գևորգյանի ընտանիքին բնակարան ձեռքբերելու համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացվի 4,000.0 հազար դրամ` Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հորը` Ժիրայր Գևորգյանին տրամադրելու համար:

Զորիկ Գևորգյանը զոհվել է օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն հարձակումը: Զորիկ Գևորգյանն ավագ լեյտենանտ էր, հետախուզական վաշտի հրամանատար: Հետմահու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ