01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Դիտարկում է անցկացվել

Հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից […]

Ադրբեջանն իրավիճակի կտրուկ սրացման է գնում

Նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն ու ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանին զերծ չպահեց առաջնագծում կտրուկ ակտիվանալուց: ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ՝ «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր՝ ժամը 14:00-ից սկսած, առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի […]

Սեյրան Օհանյանն այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր, տվել հրահանգներ

Սույն թվականի հուլիսի 21-22 ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարար Սեյրան Օհանյանը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները: Սեյրան Օհանյանը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն […]

Հակառակորդը ողջ գիշեր կրակել է, օգտագործել ականանետեր, գնդացիրներ

Հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժըշարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց […]

Թող դուխ անեն ու պատերազմ սկսեն.ազատամարտիկները բարձրանում են դիրքերը պահելու

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը գտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր  Հասանովի արտահայտությունը այն մասին, թե եթե հայերը նորից խոցեն իրենց բնակավայրերը, ապա, իրենք կանցնեն ուժեղ հարձակման՝ ընդամենը հիմարություն է: «Իրենց մոտ երեխաների ձեռքին պայթուցիկներ էին պայթել ու վնասվել էին ու իրենք հայտարարեցին, թե դա հայերի ձեռքի գործն է ու հաջորդիվ իրենք կխոցեն հայկական զինուժին […]

Ադրբեջանը վարանո՞ւմ է. բացահայտում է նախկին նախարարը

  Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը այսօր հանդիպեց լրագրողներին: Հարությունյանը անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման գործընթացը պետք է ակտիվացնել, նախկին նախարարը նշեց, թե դա նշանակում է, որ ՌԴ-ն ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի։  «Չկա նախապայման, որ Ղարաբաղի հարցը լուծվի: Հայաստանը և ԼՂՀ-ն միշտ եղել են կոմպրոմիսի կողմնակից: Միշտ հայտարարել ենք, […]

Հակառակորդը ակտիվացել է.օգտագործում են ականանետեր ու նռնականետեր

Հուլիսի 18-ին եւ 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկայնքով, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հարավային ուղղությամբ կիրառել է նաեւ 60 եւ 82 մմ ականանետեր եւ ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը […]

Քաղաքացիների ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

Հունիսի 18-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերել են սոցիալ-իրավական, առողջական և ֆինանսական աջակցության հարցերին: Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական […]

Հակառակորդը կրակ է բացել ականանետերից եւ նռնականետերից

  ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60մմ ականանետերից եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, […]

Խորհրդակցություն՝ Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ

Հունիսի 17-ին «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացի շրջանակում ՊՆ վարչական համալիրում քննարկվել են այդ ոլորտներում իրականացված  աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեղակավությամբ անցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուների կողմից հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ վերջին շրջանում զինված ուժերում էապես բարելավվել են ներքին կառավարման էթիկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի