19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՌԴ-ից ձեռք բերվող զինատեսակները ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական ու կանխարգելիչ. Ս. Օհանյան. tert.am

tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին, ասաց, որ այդ խնդիրը արծարծվել է տարբեր առիթներով, քննարկվել է ԱԺ-ում, հավանություն է տրվել և համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածության:
 

«Զինատեսակները ըտրված են, ճշգրտումներ կատարվում են: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են և նաև կանխարգելիչ են, դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,- ասաց նախարարը։
 

Սեյրան Օհանյանը նշեց, որ նախատեսված է  ժամանակացույց, ըստ որի ՌԴ համապատասխան ձեռնարկություններում պատրաստվեն և ներմուծվեն այդ զենքերը, ինչպես նաև կան արդեն զինատեսակներ, որոնք արդեն պատրաստ են:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ