11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին

ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի եւ թեկնածուի համաձայնության պարագայում։

Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։
Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից։
Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ