01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավարտվեցին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունիսի 6-ին ավարտվեցին բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Արդյունքներն ամփոփել է զորավարժությունների ղեկավար, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մասնակցել են ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան զինվորականներ: Զորավարժությունների ընթացքում զորամիավորումները ըստ իրենց նշանակության օպերացիոն ուղղությունների իրականացրել են պաշտպանական և հակահարձակողական օպերացիաների նախապատրաստում, վարում:

Բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտից հետո բարձր մակարդակով անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գերատեսչական կառույցների, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ փոխգործակցության աստիճանի ամրապնդմանը, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված պաշտոնատար անձանց միջև համակողմանի ապահովումների կազմակերպմանը, զորամիավորումների, հրամանատարների և շտաբների գործնական ունակությունների ստուգմանը, ստորաբաժանումների միջև ներդաշնակման ու փոխգործակցության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև՝ մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններին վարժվածության մակարդակի կատարելագործմանը:

Զորավարժությունների արդյունքներն առավել մանրակրկիտ կվերլուծվեն առաջիկա օրերի ընթացքում, որոնց հիման վրա կորոշվեն հետագա անելիքները՝ դրանք զինված ուժերում կիրառելու նպատակով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ