03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սա արժեքային պայքար է՝ Հայկի արժանավոր ժառանգ մնալու ու ոսոխ բելի վերածվելու միջեւ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հայ մարդը  պետք է ապացուցի, որ հաշտ չէ Արցախի կորստի,Հայաստանի թրքացման ու Եկեղեցու վրա հարձակումների հետ։
Մի լսեք Նիկոլի խոսքը։
Դրական բան մի սպասեք նրա « հուլիսյան թեզիսներից»։
Ամեն բան ակնհայտ է վաղուց, նա մեկ խնդիր ունի՝ վերջնականապես քանդել ՀՀ-ն ու մեր ազգային ինստիտուտները։
Նա «տրոյական ձիու» գործառույթ ունի։
Նա քանդող է։
Քանդող էր, երբ «լրագրող» էր։
Քանդող էր, երբ «պատգամավոր» էր։
Քանդող էր, երբ «գերագույն հրամանատար» էր։
Քանդեց բանակը, հանձնեց Արցախը, 5 հազար հայորդու կյանքի կորստի պատճառ դարձավ, այսօր էլ փորձում է քանդել հայի ինքնությունն ու Ազգային Եկեղեցին։
Նա թուրքական աշխարհի վառ ջատագով է դարձել։
Հայաստանի քաղաքացին մեկ բան պետք է անի.իր ակտիվ անհամաձայնությունը հայտնի մեր հայրենիքի թրքացման ու նիկոլացման դեմ։
Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց դադարել է կուսակցական կամ քաղաքական պայքար լինելուց։
Սա արժեքային  պայքար է՝ Հայկի արժանավոր ժառանգ մնալու ու ոսոխ բելի վերածվելու միջեւ»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ