29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

“Ընկերոջ օգնությունից բացի, մեկ էլ երեխա բերելն է լավ…”. փրկության ակցիա

image_5863

Հեպատիտ C-ով տառապող լրագրող, արձակագիր Լուսինե Վայաչյան-Բալասանյանի փրկության համար այսօր հերթական նախաձեռնությունն էր իրականացնում արձակագիր Հուսիկ Արան: Նա իր նոր հրատարակած “Միայնակ շան լուսնահաչը” գիրքը վաճառքի էր հանել: Ողջ հասույթը փոխանցվելու է Լուսինեի հաշվեհամարին: Տերյանի պուրակում` գրողի եւ Լուսինեի գրչակից ընկերներն էին: Ակցիային միացան նաեւ անցորդները: Լուսինե Վայաչյանը եթե նախկինում մի քիչ ամաչում էր այս […]

Դատարանում ոչինչ չի՞ փոխվի

image_5861

Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Սերգեյ Մարաբյանը համաձայն չէ Հայաստանի փաստաբանների այն տեսակետի հետ, որ Վճռաբեկ դատարանը գործում է կամայական, եւ պարզ չէ, թե ինչ սկզբունքով է այս ատյանը ընդունում կամ մերժում բողոքները: Հիշեցնենք, որ երեկ փաստաբանները գործադուլ էին արել` բողոքելով դատավորներից: Մարաբյանը այսօր հրավիրված ասուլիսին ուղղակի իր գործընկեր փաստաբաններին հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ […]

Դատարանը Խզմալյանին տուգանեց

image_5865

Քիչ առաջ վարչական դատարանում ավարտվեց Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժող բրիգադի անդամ կինոռեժիսոր, “Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ  Տիգրան Խզմալյանի  գործով դատավարությունը: Դատարանն ընթերցեց դատավճիռը, որով բավարարեց ՀՀ ոստիկանության հայցը: Տիգրան Խզմալյանը տուգանվեց 50.000 դրամի եւ եւս 3 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ ոստիկանությունը դատարանից պահանջում էր  ոստիկանների հրամաններին չենթարկվելու համար պատասխանատվության ենթարկել ապամոնտաժող բրիգադի անդամին:  

Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի. Վարդան Օսկանյան

image_5869

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նոր հայտարարություն է տարածել “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության առնչությամբ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի վերաբերյալ: “Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ: Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է և ուզում եմ ասել հետևյալը՝ “փողերի […]

ՀԱԿ-ի ձայնը չի հասնի ԵԽԽՎ-ին

image_5881

ԱԺ ՀԱԿ խմբակցությանը չեն ներառել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: “Ես երեկ հանդիպել եմ ԱԺ գործող նախագահի հետ եւ դրել եմ այս հարցը: ԵԽԽՎ ամառային սեսիայի համար կազմվել է մի պատվիրակություն, որում հաշվի չեն առնվել ընտրությունների արդյունքները”: Պատվիրակության կազմում ներառված են ԱԺ 5 խմբակցությունները : […]

Թուրքից վերան են, մանյակներ… խոշտանգված աղջկա բողոքը հասավ նախագահական

image_5878

“Ընդդեմ կանանց դեմ բռնության” կոալիցիան այսօր Հայաստանի նախագահի նստավայրի առաջ ցույց էր կազմակերպել` սկեսուրի եւ ամուսնու կողմից դաժան ծեծի եւ խոշտանգումների ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործի առնչությամբ: Դատավարությունը ընթանում է դռնփակ, ինչն էլ զայրացրել էր  Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներին: Մարիամը այս գյուղից է: Նրանք պահանջում են խստագույն Թուրքպատիժ եւ դռնբաց դատական նիստ: “Մարիամը մեր աչքի […]

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ում այլընտրանք չունի. Զուրաբյանը` ՀԱԿ առաջնորդի առաջադրման մասին

image_5883

“Տեր-Պետրոսյանը եղել եւ շարունակում է մնալ ՀԱԿ-ի անվիճելի լիդերը: Նա ունի լրջագույն հեղինակություն, այդ գնահատականները տարածվում են նաեւ Կոնգրեսից դուրս: Վստահ եմ, որ եթե հարցը դրվի այսպես`  ո՞վ կարող է հաղթել բռնապետության թեկնածուին, ապա պատասխանը կլինի հետեւյալը ` ով կարող է իր շուրջը համախմբել առավելագույն չափով քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ քաղաքացիների: Վստահ եմ, որ Լեւոն […]

Անդրանիկ Մարգարյանը 61 տարեկան է. պանթեոնում /վիդեո/

image_5882

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 12 -ին երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: Այստեղ էին նաեւ կառավարության անդամները, պատգամավորներ, Մարգարյանի զինակից եւ կուսակից ընկերները, հարազատներն ու բարեկամները: Կատարվեց հոգեհանգստի արարողություն: “Անդրանիկ Մարգարյանը եղել է հմուտ քաղաքական գործիչ, որը […]

Եւրադատարանը կճանաչի Չախալյանի իրավունքների ոտնահարման փաստը. դոկտոր Ֆերնան դը Վարեն

image_5897

Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ Ֆերնան դը Վարենը պատրաստվում է ջավախահայերի խնդիրների եւ մասնավորապես ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց ներկայացնել Եվրադատարան : ” Ազգային փոքրամասնություն լինելու վտավգները. մարդու իրավունքները եւ Չախալյանն ընդդեմ Վրաստանի” վերտառությամբ զեկույցը Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա ներկայացնում է ջավախահայ քաղաքական գործչի ձերբակալման եւ դատավարության, ինչպես նաեւ […]

ԱԱԾ-ն մանրամասնում է ՛՛Սիվիլիթասի՛՛ գործը

image_5885

ՀՀ  ԱԱԾ քննչական վարչության  կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով  ստացված  առանձնապես խոշոր  չափերով  եկամուտներն  օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  ՛՛Պոլիմեր Մատերիալս՛՛ և ՛՛Հանթսման  Ինթերնեյշնլ՛՛ կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված ՛՛Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս՛՛  ՍՊ ընկերության 100% […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի