13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել

 ՀՀ Սահմանադրական դատարանը  հոկտեմբերի 9-ին համաձայնեց Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումներին ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորության վերաբերյալ։

 Հիմք ընդունելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման հնարավորության սահմանափակումը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ Կազմակերպությունները պայմանագիր են կնքել Հաշտարարի հետ՝ վերջինիս որոշումները չբողոքարկելու վերաբերյալ։ Մնացած բոլոր դեպքում նշված դրույթով նախատեսված սահմանափակումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

 Արդյունքում այն իրավաբանական անձինք, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած որոշումները բողոքարկելու համար նախատեսված սահմանափակումների արդյունքում արդյունավետ չէին կարող բողոքարկել դրանք դատական կարգով, այսուհետ կարող են առանց սահմանափակման օգտվել իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:

 Նշված գործով Սահմանադրական դատարանը հստակ սահմանեց, որ թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքը առհասարակ սահմանափակման ենթակա չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ