04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Փուչիկների գործով” մեղադրվող Բոզոյանի փաստաբանը նախապատրաստվում է

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց հետաձգվեց մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում “փուչիկների հրդեհման գործով” մեղադրվող Սերոբ Բոզոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրյալի փաստաբան Կարեն Հարությունյանը  ժամանակ խնդրեց իր ճառը նախապատարստելու համար:

Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց Բոզոյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման, քանի որ նա ընդունում է մեզքը, զղջում է: Իսկ որպես մեղմացնող հանգամանք նշեց այն, որ նրա խնամքին երկու անչափահաս երեխա կա: Ըստ մեղադրական եզրակացության համաձայն, Սերոբ Բոզոյանը, 2012թ. մայիսի 4-ին, իմանալով, որ սեղմված բնական մեթանը այրվող եւ պայթյունավտանգ գազ է հանդիսանում, Երեւան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ`7000 փուչիկներ, որը հանձնել է պատվիրատուներին, եւ դրա հետեւանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դատական հաջորդ նիստը կլինի հոկտեմբերի 17-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ