03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Սիվիլիթասի” հայտարարությունը

Հայրենի իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ “պաշտպանել” Սիվիլիթասի և նրա աշխատակիցների շահերը: Վերջին օրերին անհայտ անձինք մեծ հետաքրքրությամբ և “սրտացավությամբ” հետևում են Սիվիլիթասի աշխատակիցներին, թե ինչպես են նրանք ստորագրահավաք կազմակերպում փողոցներում՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների: Այդ անհայտ անձինք չեն խորշում անգամ հիմնադրամի աշխատակիցներին ուղեկցել մինչև տուն։

Մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը: Այն որևէ կերպ չի տեղավորվում կառավարական որևէ օղակի պատասխանատվության շրջանակներում։ Եթե հարկային ճնշումներն ու որոշ լրատվամիջոցների անհիմն հրապարակումները ի վիճակի չեղան թուլացնել Սիվիլիթասի աշխատակիցների վճռականությունը, այս միջոցներն էլ են ապարդյուն լինելու։

Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ և հրապարակային է, և ավելի լավ կլինի՝ իրավապահ և անվտանգության մարմինները զբաղվեն նաև պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ