03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԱԾ-ն առգրավել է “Սիվիլիթաս”-ի փաստաթղթերը

Ըստ “Սիվիլնեթ”-ի տարածած հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել Սիվիլիթաս հիմնադրամից առգրավել փաստաթղթերը:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի առգրավում կատարելու մասին որոշման մեջ նշված է.
“Առգրավել “Սիվիլիթաս” հիմնադրամում առկա՝ ԱՄՆ-ում գրանցված “Հանթսման Ինտերնեյշնլ” եւ “Պոլիմեր Մատերալս Ինք.” կորպորացիաների կողմից “Սիվիլիթաս” հիմնադրամին “Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս” ՍՊ ընկերության միջոցով՝ 577 897 ԱՄՆ դոլար եւ 11 494 000 դրամ, իսկ “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով՝ 1 427 000 ԱՄՆ դոլար հիմնադրամին հատկացնելու, այդ գումարները հիմնադրամի կողմից տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու վերաբերյալ փաստաթղերը, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստերի արձանագրությունները, գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ հանձնագրերը կամ հայտարարությունները, ինչպես նաեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են կապ ունենալ վերը նշված երկու գործարքների հետ (բացառությամբ վարչակառավարչական ծախսերը հիմնավորող հաշվապահական փաստաթղթերի)”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ