26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հպարտ ու տխուր … այրեցին Թուրքիայի դրոշը, մեկնարկեց ջահերով երթը /ֆոտո, վիդեո/լրացված

Ազատության հրապարկում պատրաստվում են րոպեներ անց մեկնարկելիք ջահերով երթին: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Հայաստանի մայրաքաղաքում եւ մարզերում , սփյուռքում, կազմակերպվում է ավանդական ջահերով երթ` նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մասնակիցների թիվը բավականին շատ է. պահանջատիրական պաստառներ եւ դրոշներ, հնչում են ազգագրական երգեր: Շուտով այստեղ կայրվի Թուրքիայի դրոշը: “Henaran.am“-ի թղթակցի զրուցակիցները ասացին, որ […]

Աղոթքով` հաշմանդամները հատուկ հարմարանքներով հասան անմար կրակին /վիդեո/

Բազմաթիվ հաշմանդամներ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելու: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նրանց առաջ անհաղթահարելի արգելք են եղել հուշահամալիրի աստիճանները: Ապրիլի 23-ին հաշմանդամների 10 կազմակերպությունների նախաձեռնությամբ ցանկացողներին հնարավորություն տրվեց աղոթելու անմար կրակի շուրջ: Սայլակներին գամված հաշմանդամները հատուկ հարմարանքներով  հնարավորություն ունեցան մոտենալ անմար կրակին: Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության […]

Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի […]

Սպանվել է ԲՀԿ-ական պատգամավորի թիկնապահը. նոր մանրամաասներ Գյումրու հին “ռազբորից” /վիդեո/

Ինչպես տեղեկացնում են “Henaran.am“-ի լավատեղյակ աղբյուրները, Գյումրիում այսօր կեսօրին տեղի ունեցած ողբերգական միջադեպը հին պատմություն ունի: Մոտ 6 ամիս առաջ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորի տղան ծեծել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Քանի որ նախընտրական շրջան էր, “ռազբորը” սառեցվել էր: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Քավոր Հարութը (Գյումրիում պատգամավորի քավորին այսպես են դիմում-խմբ.) կանչել […]

Արտակարգ իրավիճակ. Երեւան մտնող ճանապարհներին զինված ոստիկաններ են

Այս պահին Երեւանը Գյումրիի հետ կապող բոլոր ճանապարհները ուժեղացված հսկողության տակ են: Մայրաքաղաք մտնող ճանապարհներին խստացված ծառայություն են իրականացնում ոստիկանական ստորաբաժանումները: Նրանք զինված են: Ինչեպես “Henaran.am“-ին տեղեկացրին Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից, դա կապված է Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ: Հանցագործը զինված է եւ ներկա պահին փախուստի մեջ է գտնվում:

Շեկոն հիվանդանոցում մահացել է

Ժամեր առաջ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված Արտյոմ Կարապետյանը` Շեկոն մահացել է վիրահատությունից 20 րոպե անց : Կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանի տեղեկացմամբ՝  Արտյոմ Կարապետյանը կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում: Տեղեկացնում է “Շիրակ” կենտրոնը: Նրա մոտ եղել է աջ նախաբազկի հրազենային վիրավորում, որովայնի աջ կողմային պատի թափանցող վիրավորում,  ճնշումը […]

Կրակոցներ. Գյումրու նախկին քաղաքապետի եւ պատգամավորի կողմնակիցների միջեւ

Այսօր ժամը 13-ի սահմաններում կրակոցներ են հնչել Գյումրու Շիրակացի փողոցում` “50-ամյակի” կամուրջի տարածքում, կան վիրավորներ: Դեպքից հետո տարածքը շրջափակվել է մեծ թվով ոստիկաններով, փակվել է Շիրակացի փողոցը: Այս պահին եւս փողոցի երթեւեկությունը արգելափակված է ժապավեններով, տարածքում հավաքված են մեծ թվով մարդիկ, փորձագետները տարածքում անցկացնում են փորձաքննություն: Ըստ շրջանառվող խոսակցությունների, կրակոցներից վիրավորվել են քաղաքում “հայտնի” անձնավորություններ՝ […]

Ձերբակալվել է սպայական կոչում տալու համար կաշառք վերցնելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Մ. Հունանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատարին սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ ջոկի հրամանատարից 8000 ԱՄՆ դոլար պահանջելու կասկածանքով: Այդ մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Հատուկ քննչական ծառայությունը 2013թ. ապրիլի 22-ին […]

Օբաման արտաբերեց “genocide”-ը /վիդեո/

R-Mean-ը եւ Soseh-ն յուրօրինակ եւ հիանալի տարբերակ են գտել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու: Ռեփերն իր “Open Wounds” (“բաց վերքեր”) երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որում նույնիսկ Ցեղասպանությունից կադրեր կան, իսկ տեսահոլովակի սկզբում լսվում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման արտաբերում “ցեղասպանություն” բառը:

ՀԱԿԿ հայտարարությունը

Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել են Հայ Ազգային Կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի