26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նեթանյահուն ներկայիս Հիտլերն է. Էրդողան /Տեսանյութ/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կրկին համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ և ասել, որ Իսրայելի ղեկավարությունը չի կարողանա խուսափել իր հանցագործությունների պատասխանատվությունից։ Koha-յի փոխանցմամբ՝ Էրդողանը պնդել է. «Մենք կշարունակենք բացահայտել ճշմարտությունը և բացահայտել Իսրայելի գործած սպանությունները: Մենք պետք է իմանանք, որ ներկայիս Հիտլերը՝ Նեթանյահուն, և նրա հանցակիցները չեն […]

Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․ 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, […]

Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը

«Փաստը»  գրում է, որ միջազգային իրավապաշտպան կառույցները մեկը մյուսի հետևից Նիկոլ Փաշինյանի վարչախմբին մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ։ Օրերս հրապարակված ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ոչ միայն ոստիկանական բռնությունների, այլ նաև դատական համակարգի լիակատար այլասերման մեջ։ Հայաստանի իշխանություններին քննադատել և Հայաստանի վարկանիշը նվազեցրել էր նաև «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը։ Երեկ […]

Կկառուցեն հուշահամալիր միասեռականների համար

Մեծ Բրիտանիայի Ազգային Դենդրոպարկում կկառուցվի առաջին հուշահամալիրը……զինված ուժերում ծառայած լեսբիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների համար: Բանակում ծառայած ԼԳԲՏ վետերանները պնդում են. «Մենք կեղտոտ գաղտնիք չենք». Կառավարությունը 350,000 ֆունտ ստերլինգ է հատկացրել նախագծի համար, որը  նվիրված է մարդկանց խտրական վերաբերմունքին նրանց նկատմամբ, ովքեր հեռացվել կամ բանակից հեռացվել են միասեռական լինելու պատճառով: Հիշեցնենք, որ մինչեւ 2000 թվականը […]

Արյունահեղությունը շարունակվում է: Պայթեցրել են Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ Նորատուսում պայթյուն ու կրակոց է լսվել, ու ամենազարմանալին այն է, որ այս դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն։ Նորատուսի գերեզմանում պայթյուն է եղել եւ ArmLur.am -ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քաղաքացին պայթուցիկը բերել էր, որ տեղադրեր 7 տարի առաջ ապանված Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանին ու այն տեղադրելու ժամանակ պայթել էր, […]

Ռուսաստանը դեմ է քվեարկել /Տեսանյութ/

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի վրա, որը կոչ է անում բոլոր երկրներին կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում: Բանաձևի նախագիծը  ներկայացրել են ԱՄՆ-ը և Ճապոնիան: ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը, ենթադրաբար, ստեղծում է տիեզերական, հակաարբանյակային միջուկային զենք: Մինչդեռ ի պատասխան դրա՝ Ռուսաստանը հայտարարել է, որ «խստորեն հավատարիմ է» գործող պայմանագրին: Չորեքշաբթի օրը ներկայացված նախագծում […]

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. Ժողովուրդ

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, դատապարտել է դատական համակարգում ճնշումները եւ թափանցիկության պակասը։ 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախարարության կողմից գործերը կարգապահական վարույթ են ընդունվել ԲԴԽ ներկայացնելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում: Նմանատիպ թափանցիկության պակաս եւ հասարակական վերահսկողություն չկար դատավորների ինքնակառավարման […]

ԱՄՆ-ը Կիևին գաղտնի կերպով  հեռահար հրթիռներ է տվել /Տեսանյութ/

Ուկրաինան սկսել է օգտագործել ԱՄՆ-ի կողմից գաղտնի կերպով իրեն տրամադրված հեռահար բալիստիկ հրթիռները ռուսական ուժերի դեմ: Այդ զենքերը 300 միլիոն դոլար արժողությամբ (240 միլիոն ֆունտ ստեռլինգ) օգնության փաթեթի մի մասն էին, որը հաստատվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից մարտին, և դրանք ժամանել են այս ամիս: Նշենք, որ դրանք արդեն առնվազն մեկ անգամ օգտագործվել են […]

Քաղաքացին շահել է դատը: Պարեկային ծառայությունը վերածվել է նախկին «գայիշնիկների» ինստիտուտի.Ժողովուրդ

Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն տուգանքների համար արդարություն պահանջում, գաղտնիք չէ, եւ հաղթանակները բավականին հաճախ են կրկնվում. իսկ դատարան ներկայացված հարցերին թիվ ու սահման չկա: Այս իրավիճակին զուգահեռ, սակայն, ստեղծվել է նաեւ այն պատկերը, որ քաղաքացիները դատի են տալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի