Փաշինյանի մունաթ գալուց հետո՝ կրակոցներ ու զոհեր /Տեսանյութ/
Փաստաբան Էդգար Արամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատախազության հերթական ֆիասկոն: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով/քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը / մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ: Պաշտպանությունը իրականացվել էր իմ և Արմեն Մելքոնյանի կողմից: Դատավոր Վ.Ջիվանյան»:
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կնշանակվի նույն նախարարության ղեկավար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Արփինե Սարգսյանը 30 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավագետ։ 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել էր արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Արփինե Սարգսյանը կոչված է բարեփոխելու իրավապահ համակարգը, պայքարելու ապօրինությունների, հանցավորության դեմ։ Սակայն […]
Ադրբեջանը մշտական արբիտրաժային դատարան (Հաագա) հայց է ներկայացրել «Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքների խախտումների» վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, այսպես կոչված, «օկուպացիայի ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումն
Երեկ երեկոյան, 168.am-ի տեղեկություններով` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի առաջարկությամբ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակել է Տիգրան Դադունցին: Վերջինս մինչ այս նշանակումը զբաղեցրել է Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի աշխատակազմում քննարկվել է նաև Ռուստամ Բադասյանի մտերիմ Պետիկ Մկրտչյանի հավանական թեկնածությունը արդարադատության փոխնախարարի պաշտոնում, ում մասով, ի դեպ, կառավարությունում ձևավորված […]
Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար, տեղեկացնում է դատարանի X–ի էջը։ Նշվում է, որ կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նոյեմբերի 12-ին մերժեց Բաքվի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։ Հայաստանն […]
Իսրայելը ռմբակոծել է Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա բնակելի շենքը, ինչի հետևանքով զոհվել է 50 մարդ: Քաղաքացիական պաշտպանության խոսնակն ասում է, որ փրկարարները չեն կարողանում հասնել ռմբակոծության վայր՝ Իսրայելի պաշարման պատճառով։ Գազայի կառավարության լրատվական գրասենյակը կիրակի օրը հայտնել է, որ իսրայելական ուժերը Բեյթ Լահիայում հարվածել են բազմահարկ բնակելի շենքին, որտեղ գտնվում էին բռնի տեղահանված վեց […]
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն։ Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»… Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»։ Չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դո՞ւ ինչ ես […]
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը Euromedia24.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նշենք, որ երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Լուսաբացին սկսվեց հրաժարականների շքերթը։ Առաջին պաշտոնյան, ով հայտարարեց հրաժարականի մասին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էր, որին հետևեց նաև Հակակոռուպցիոն դատարանի […]































